Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշի ճանապարհներին ավելի շատ ռուսական ավտոմեքենաներ են

Հուլիս 30,2013 16:20

Ընտանիքով Հայաստան այցելելու դեպքում ավտոմեքենան ձեռնտու է

Տավուշի մարզում ուղեւորափոխադրումներ կատարող վարորդներից մեկը մեզ հայտնեց, որ հուլիսի 29-ին Իջեւան-Նոյեմբերյան 65 կմ երկարությամբ ճանապարհին ինքը հանդիպել է հանդիպակաց երթեւեկող, ռուսական համարանիշներով մոտ 35 ավտոմեքենայի: Վարորդի խոսքերով՝ այդ ճանապարհին իրեն հանդիպած հայկական համարանիշներով ավտոմեքենաները թվով ավելի քիչ էին:
Ամռան սեզոնին Ռուսաստանից մեր հայրենակիցները , հիմնականում Բագրատաշենի անցակետով, ժամանում են Հայաստան՝ մի մասը ավելի էժան գներով ատամնաբուժական խնդիրները լուծելու, մյուսները՝ իրենց ծննդավայրը, բարեկամներին տեսնելու համար: Ռուսաստանաբնակ հայերը հաշվարկել են, որ ընտանիքով ավտոմեքենայով Հայաստան գալու դեպքում տրանսպորտային ծախսը , օդանավից օգտվելու համեմատ, 4-5 անգամ էժան է :

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031