Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ավետարանական եկեղեցին «քցում է» ՀՀ քաղաքացիներին (Տեսանյութ)

Հուլիս 30,2013 14:24

Ինչպես Aravot.am-ը տեղեկացրել էր , Հանքավանի Շողիկ ճամբարում անցյալ տարի 13-20 տարեկան շուրջ հարյուր անչափահասների պոռնոգրաֆիկ նյութեր են ցուցադրել՝ սեռական դաստիարակության քողի ներքո: Հայաստանյաց ավետարանական եկեղեցու հովիվ՝ վերապատվելի Արմեն Միքայելյանը դիմել է ԱԱԽ, այնուհետև ՀՀ արդարադատության նախարարություն: Արդյունքում նախարարությունը կոչ է արել դադարեցնել այդ գործունեությունը: Այս ամենի արդյունքում Ա. Միքայելյանին, ով Ավետարանական եկեղեցու Արագածոտնի մարզի հովիվն էր, և նրա ընտանիքի անդամներին Ավետարանական եկեղեցու ղեկավարությունը ազատել է աշխատանքից:

Ա. Միքայելյանը այս առիթով այսօր «Ազդակ» ակումբում կայացած ասուլիսում ասաց. «Ինձ և այն մարդկանց, ովքեր խոսել են հայտնի թեմաների մասին, անօրեն կերպով հեռացրել են աշխատանքից: Մեկ տարի է, ինչ այս խնդիրները կան, դիմեցի մեր տնօրինության տարբեր աստիճանի պաշտոնյաներին, ինձ թվում էր, որ մեր ներքին հարցերը մենք կլուծենք, բայց նման բան չեղավ»: Պարոն Միքայելյանը հայտարարեց, թե Ավետարանական եկեղեցում կան աղանդակերպ գործողներ ու իր զարմանքը հայտնեց, որ միջադեպի առիթով չկա Մայր Աթոռից որևէ արձագանք:
«Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության եւ վերականգնողական» կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Ամարյանն այս միջադեպը որակեց որպես «վհուկների որս» և շարունակեց. «Ավետարանական եկեղեցին արհամարհում է մեր պետական մարմիններին, խուսափել են բոլոր տիպի հարցերից: Բարեգործական ծրագրի ներքո մարդկանցից շարունակում են գումարներ հավաքել և այլն»:
Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ինչպե՞ս են գնահատում Ավետարանական եկեղեցու նման գործելաոճը: Ա. Ամարյանը պատասխանեց. «Բազում դեպքեր կան, որ քաղաքացիները դիմել են դատարան ընդդեմ Ավետարանական եկեղեցու: Գյումրիում կա դատական պրոցես, երբ Ավետարանական եկեղեցին քցել է մարդուն, Եղվարդում կա դատական պրոցես՝ ընդդեմ Ավետարանական եկեղեցու և այլն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հասմիկ says:

    Ավետարանական եկեղեցին վաղուց է սեռադաստիարական դասընթացներ անցկացրել և երբեք էլ պոռնոգրաֆիկ բնույթի ֆիլմեր չի ցուցադրել, ինչու՞ նախկինում երբեք ոչ մի տեղ չեք բողոքել, նախկին վերապատվելի… այդ ինչ նորանոր ստեր եք հորինում եկեղեցին վարկաբեկելու համար, կոնկրետ ում աթոռի վրա աչք ունեք, բայց ոնց-որ ձեր ինտրիգներով ինքներդ ձեզ վնասեցիք…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031