Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ն «երկնագույնների» հոմանիշը չէ

Հուլիս 30,2013 13:54

Եթե Հռոմի պապը միասեռականների մասին ասում է՝ «ո՞վ եմ ես, որ նրանց դատեմ», ապա դա բացարձակապես չի նշանակում, որ կաթոլիկ եկեղեցու առաջնորդը կողմ է կամ խրախուսում է այդ ախտը: Ոչ մի քրիստոնյա հոգեւորական եւ առհասարակ՝ ոչ մի քրիստոնյա չի կարող դրական վերաբերմունք ունենալ սոդոմական մեղքի նկատմամբ: Խոսքը բոլորովին այլ բանի մասին է. մենք՝ մահկանացուներս, չենք կարող ինքներս մեզ որեւէ մեկի գլխին բարոյական դատավոր կարգել, որովհետեւ ոչ մեկս կատարելության մարմնավորում չենք: Իսկ ով այնքան է գոռոզանում, որ իրեն ինչ-որ առումով կատարյալ է համարում, նրա վերջը սովորաբար վատ է լինում: 
Պարզ, հասկանալի արժեքներ՝ չեմ կարծում, որ դրանք 100 տոկոսով եվրոպական են կամ նույնիսկ՝ զուտ քրիստոնեական, բայց դրանց, համոզված եմ, պետք է ձգտեն բոլոր ազգերը: Ունեցիր քո կյանքը, քո համոզմունքները, քո տեսակետները, բայց երբեք դրանք ուրիշների համար էտալոն մի համարիր: Ի՞նչ վատ բան կա դրանում: Եվ խոսքն այստեղ ոչ միայն եւ ոչ այնքան սեռական կյանքի մասին է, որքան այն սկզբունքների, որոնց միջոցով կազմակերպվում են քաղաքական, հասարակական կյանքը, բիզնեսը, մշակույթը:
Եվրամիության հետ Հայաստանի բանակցությունները հաջողությամբ ավարտվել են: Ես չգիտեմ՝ արդյոք մեր իշխանությունը փաստարկներ կգտնի՞, որոնք կհամոզեն ռուսներին շատ չխանդել եւ շատ սարսափելի հետեւանքներով մեզ չսպառնալ: Հուսանք, որ այդպիսի փաստարկներ կգտնվեն՝ Ռուսաստանի հետ մենք պարտավոր ենք պահպանել դաշնակցային հարաբերություններ: Բայց մի բանում վստահ եմ՝ Վիլնյուսում նոյեմբերի 29-ին նախաստորագրվելիք պայմանագիրը ոչ մի կապ չունի միասեռական ամուսնությունները կամ գեյ-շքերթները թույլատրելու հետ: Այդ հեքիաթները տարածում են Ռուսաստանի ազդեցության գործակալները, իսկ մեր համաքաղաքացիների մի մասը հակված է հավատալ կացնային քարոզչությանը: Ոչ մի կասկած չունեմ, որ Հայաստանում ԵՐԲԵՔ նման օրենքներ չեն ընդունվի՝ հազվադեպ եմ ապագայի մասին գրում համոզվածության այս աստիճանով, սակայն սա հենց այդ դեպքն է:
Խնդիրն, իհարկե, տեղեկատվության պակասն է: Մեր դիվանագետները ստորագրվելիք փաստաթղթերի վերաբերյալ, ինձ թվում է, ավելորդ գաղտնապահություն են ցուցաբերում: Հայաստանցիներից ոչ բոլորը գիտեն, որ մեր երկրի եւ ԵՄ-ի միջեւ Ասոցացման պայմանագրի գլխավոր տարրն է «Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու» (Deep and Comprehensive Free Trade Area) հաստատումը եւ ոչ թե սեռական աննորմալ կողմնորոշումները: Հետեւաբար, թե մենք՝ լրատվամիջոցներս, թե պաշտոնյաները, թե քաղաքական գործիչները պետք է ավելի շատ կենտրոնանանք նրա վրա, թե ինչ օգուտներ կամ վնասներ կարող է բերել նման առեւտրի գոտին, ոչ թե պոպուլիզմ խաղան «երկնագույնների» գոյություն չունեցող թեմայի վրա:
Պարզապես լուրջ թեմաների մասին խոսելու համար որոշակի գիտելիքներ են պետք:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (14)

Պատասխանել

  1. Tigran says:

    Հայաստանը սխալվելու իրավունք չունի և պետք է անպայման ստորագրի «Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու» պայմանագիրը:
    Եթե չստորագրելու միակ փաստարկը միասեռականներն են, դա նույնիսկ ծիծաղ է առաջացնում, ինչու ասեմ, ստացվում է որ այդ խնդիրը լուծում են միասեռականները, որոնք ինչպես գիտեք փոքրամասնություն են: Այն ինչ խնդիրը պետք է լուծվի մեծամասնության պահանջով:
    Իսկ նրանց համար ովքեր միասեռականությունով են պատճառաբանում, պայմանգրի չստորագրելը ես կարող եմ ոչ թե մեկ այլ հազար ու մեկ պատճառաբանություն բերել, որ պետք չի ստորագրել մաքսային պայմանագիրը, բայց քանի որ ես լիովին համաձայն եմ հեղինակի հետ` Ռուսաստանի հետ մենք պարտավոր ենք պահպանել դաշնակցային հարաբերություններ, դա չեմ անում:

  2. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    1. Հայաստանում պիտի ՎԵՐՋ ՏԱՆ սեռական փոքրամասնությունների հայցը ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՆԵԼՈՒՑ: Հեշտ թիրախներ փնտրելով ԿԵՂԾ հայրենասիրությամբ են զբաղված որոշ ուժեր: Հային ազգային վտանգը մի քանի ԱՆՇԱՌ նույնասեռականները չեն:

    2. Եթե մի երկիր ՈՉ ՄԻ օրենք ՉԽԱԽՏՈՂ իր օրինական քաղաքացիների մի մասին ՆՈՒՅՆ սահմանադրական իրավունքները չի տալիս,ապա այդ երկիրը իրավական ու դեմոկրատական ՉԻ կարող լինել: ԲԱՐԵԲԱԽՏԱԲԱՐ սա ամբողջ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ աշխարհը վերջապես հասկացավ-հատկապես նացիզմից հետո:

    3. Գեյ-շքերթը դա ԱՊՐԵԼՈՒ ՁԵՎ չէ. դա ԲՈՂՈՔԻ ակցիա է՝ ՀՍԿԱ դիսկրիմինացիայի դեմ: Բոլոր նույնասեռականներին ՉԻ ԿԱՐԵԼԻ դատել մի քանի արտառոց հագնված տրավեստիտների օրինակով, ինչպես որ հայ կանանց ՉՊԻՏԻ դատել թուրքիաներում մարմնավաճառությամբ զբաղվող մի խումբ հայ կանանց օրինակով:

    4. «Աստվածաշունչը» գիտական գիրք ՉԷ,և ՈՉ էլ իրավաբանական գիրք: Այն ԸՆԴԱՄԵՆԸ, 2000 տարի առաջ, մի խումբ հրեաների կողմից մեկ այլ խումբ հրեաների մասին գրված գիրք է,որի պատմական ճշմարտությունը ՈՉ ՄԻ ձևով հնարավոր ՉԷ ԱՊԱՑՈՒՑԵԼ:

    Եվ վերջապես որտե՞ղ էր «ամենակարող ու ամենագթառատ» քրիստոսը,երբ առաջին քրիստոնյա ազգիդ ՄՈՐԹՈՒՄ էին Դեր-Զորերում:

    ԱՄՈԹ է. 21-րդ դարն է. հետամնաց գեղցի մի եղեք/ձևացեք:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Անձամբ ինձ օգնում են ապրել եւ մտորելու առիթ են տալիս ոչ միայն գիտական գրքերը՝ անկախ նրանից, թե ոչ ազգի ներկայացուցիչներն են դրանց հեղինակները:

      • gago says:

        Իսկ չդատել անհնար է, քանի որ մենք “կատարյալ” չենք: Արդեն ախտ Չհամաձայն եմՃ անվանելը դատել է, սոդոմական մեղքի անվանելը դատել է, չընդունելը դատել է: Մենք նրանց ցցի չենք հանում, ընդամենն ասում ենք, հեռու իմ տնից, հեռու իմ երեխեքի դպրոցներից, հիմա արդեն զուգարաններից քանի որ արդեն իրավունք ունեն հակառակ սեռի զուգարանից էլ օգտվեն:Իսկ Վարազն ասում է, ասում է: Վարազ Սյունիին էլ ասեմ, որ մենք նաև չենք ընդունում թուրքիայում մարմնավաճառությամբ զբաղվողներին և ուզում ենք, որ նրանք ևս հեռու մնան և հանգիստ թողեն մեզ:Ի վերջո մենք չենք խոսում այն գեյերի մասին, որոնք իրենց անձնական կյանքը իրենց տան պատերի մեջ են ապրում:

    • gago says:

      Հային ազգային վտանգը մի քանի ԱՆՇԱՌ նույնասեռականները չեն ասել հավասարազոր է ասել թե մի քանի հոգի վարակված են խոլերայով ապա մտահոգվելու կարիք չկա, ինքն իրեն կվերանա կգնա: Ես հասկացա վարազը ինչ է սիրում:Ճիշտ տեղ էլ հասել ես:

  3. Hakob says:

    Պաևրն Աբրահամյան
    Հետևելով Ձեր առաջնորդողներին, այնպես եմ հասկանում, որ Դուք ընդամենը “հանդուրժում” եք Ռուսաստանին, քանի որ մենք հարցեր ունենք Թուրքիայի ու Ադրբեջանի հետ: Իսկ հերիք է այդ հարցերը վերանան, Ռուսաստանը Ձեր համար կդառնա ընդամենը “դատարկ” հնչյու՞ն, բացառությաբ բաժակաճառային հիշատակումենրը Պուշկինի և այլնի լավը մասին:

    հետաքրքիր է, ի՞նչ եվրոպայացավ է հիմա տարածվել Հայաստանում: Միթե՞ դուք իրականու համարում եք հռոմեացիների հետրևորդ անգլոսաքսերին քաղաքակրթության կրող:

    իսկ ինչ՞ կարծիքի եք Հունաստանի , Իրանի մասին… օրինակ “համաշխարհային”լիբերալները համարում են հույներին թամբալ ազգ, իսկ պարսիկներին վտանգ համարյն Աշխարհի համար:

    շատ հերաքրքիր է, հայ լիբերալների համար բացի մտքի ֆանտազիայից ուրիշ մի հիմք մնացե՞լ է իրենց բանավոր կամ գրավոր մտքի վարժանքի համար

    Մյուս կողմից, դուք ընդանրապես հետևքում եք՞ եվրոպա-ամերիկյան օրվա լուրերին, նիստ ու կացին, հայերն ասած- խաբար եք՞ թե այնտեղ ինչ ա կատարվում այսպես ասած “հասարակական” կյանքում, ովքեր՞ են այնտեղ էլիտան: թե ՞ դա կապ չունի, այս մոմենտին կապ ունի այն որ Եվրոպայում Բալզակ ա եղել, իսկ Ռուսաստանում կաշառակեր են… …

    Հ.Գ. ես համոզված եմ, որ “բալզակ” նունիսկ մողոլների մոտ ա եղել: Իսկ նույն եվրոպական արդարադատությունը շատ հաց ու պանիր պետք ա ուտի, մինչև հասնի ասենք 15 դարի օսմանների դատական համակարգին… ընդամենր պետք ա աչքերը ու ականջները բացել:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Վստահ եմ, որ մենք կարող ենք զարգանալ ոչ թե հակադրելով, այլ համադրելով քաղաքակրթությունները: Ռուսաստանի մասին իմ տեսակետը տես՝ https://www.aravot.am/2013/07/19/267664/

      • Hakob says:

        Շատ օգտակար կլիներ նաև Նավալնու մասին մտորումներին զուգահեռ ծանոթանալ Ձեր տեսակետներին Եվրապական Միության մասին, ասենք երբ մեջբերեք կամ վերլուծեք Բերլուսկոնիի կամ Տրոսկանի դատավարությունները , անելով նաև հետևություներ այդ երկրների արդարադատական համակարգի և ընդանրապես, ադյ երկրների կոռումպացվածության ու վախի մթնելերտի մասին…. Չէ՞ որ այդ երկրները Ձեր նախընտրած Եվրոմիության առանցքային անդամ երկրիներից են, երկրներ, որոնք էսպս ասած աուդիտ են անում մեզ շարունակաբար ու մեզ “խելք” սովորացնում

      • Համլետ says:

        Սերժի ու սերժահպատակների ,,և-և,,-ը Հայաստանի նման փոքր երկրի համար վերածվելու է ,,Մի գիշեր՝ նրա հետ,մյուս գիշերը՝ սրա հետ,, հայտնի ու ամենավաղ մասնագիտության տեր էակի կենսակերպի…Սերժերն ու ռոբները չէ որ պետք է որոշեն երկրի ու ազգի ապագային վերաբերվող բախտահարույց հարցերը…Մեծ ու լուրջ քաղաքականությունը կազինո,հասարակաց տուն ու կիսագրագետ ,,ուչաստկովիի,, հենակետ չեն:
        Նման լուրջ հարցերը,ըստ Սահմանադրության՝ որոշվում են համաժողովրդական քննարկման ու քվեարկման արդյունքում:

  4. Hakob says:

    “: Ոչ մի կասկած չունեմ, որ Հայաստանում ԵՐԲԵՔ նման օրենքներ չեն ընդունվի՝ հազվադեպ եմ ապագայի մասին գրում համոզվածության այս աստիճանով, սակայն սա հենց այդ դեպքն է:

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2013/07/30/271531/

    © 1998 – 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից”

    Շատ վստահ մի եղեք: կարող եմ ընդամենը ասել, որ ֆրանսիական ընտանքիը իրա ավանդապաշտությամբ ու ամրությամբ ոչնչով չէր զիճում հայկականին:

  5. Hakob says:

    եվ մի այսպիսի վիդեո: իմ բազմամյա կյանքում, ես այսպիսի բան չէմ տեսել, ինչ որ կատարվեց մի քանի օր առաջ, Տորոնտոյի կենտրոնական փողոցում,
    պարոնայք հայաստանցի լիբերալներ
    https://www.youtube.com/watch?v=Pi4In494rAg
    սա անչափ հետաքրքիր է, մանավանդ այն վարքի ֆոնի վրա , որ ցուցաբերում են հայ ոստիկանները Սերժի Նախագահ դառնալուց հետո

  6. Maxim says:

    Շատ հարգելի Արամ Աբրահամյանին այս անգամ կուզեմ հակադրվել:
    Մեջբերում եմ,՝ -,,Խոսքը բոլորովին այլ բանի մասին է. մենք՝ մահկանացուներս, չենք կարող
    ինքներս մեզ որևէ մեկի գլխին բարոյական դատավոր կարգել, որովհետև ոչ մեկս կատարելության մարմնավորում չենք: Իսկ ով այնքան է գոռոզանում, որ իրեն ինչ-որ առումով կատարյալ է համարում, սովորաբար նրա վերջը վատ է լինում,,:
    Սկսենք Հռոմի Պապից, որը միասեռականների մասին ասում է՝ ,,ո՞վ եմ ես, որ նրանց դատեմ,,:
    Այս մտքից հետո, Հռոմի պապը մեղմ ասած ինձ համար հավասարվում է,՝ արթուր բաղդասարյանին,
    արտաշես գեղանմյանին, գալուստ սահակյանին, և վերջապես՝ գարեգին Բ-ին: Քանի որ եթե Հռոմի
    պապ լինելով հանդերձ, իրեն՝ բարոյական դատապարտելու իրավունք չի վերապահում, այն էլ իրեն շրջապատող այդ այլանդակությանը՝ մանկապղծությանը, ապա ո՞րն է Հռոմի պապի դերը հասարակության մեջ:
    Իսկ եթե մենք՝ մահկանացուներս, չենք կարող ինքներս մեզ որևէ մեկի գլխին բարոյական դատավոր կարգել, ապա ինչպես կարող է ձևավորվել հասարակական կարծիք այս կամ այն,՝ թե՛
    դրական և թե՛ բացասական երևույթների հանդեպ, և տեղի չի ունենա արդյոք այն,՝ ինչ տեղի է ունենում այսօր մեր երկրում, երբ 1999թ-ի հոկտեմբերի 27-ից երկրի վերնախավ կոչեցյալը իր անառակաբարո վարքը թելադրում է հասարակությանը, և հասարակությունը 5-10 հազար դրամով
    այն ընդունում է, իսկ դիմադրության միակ միջոցը մնում է արտագաղթը:
    Մի՞ թե՛ լիսկայի վարքը արժանի չէ հազարապատիկ ավելի կոշտ ու նույնիսկ անմարդկային դաժան
    վերաբերմունքի, որը համարժեք լինի նրա հրեշագործություններին, քան այս իբր ,,մարդկայինին,,
    որը իր խնամակալության տակ է վերցրել երկրի նախագահը, բոլորիս համաար հասկանալի պատճառով:
    Մի՞ թե մեր երիտասարդները բարոյական հեղաշրջում չարեցին, երբ հինգ օրվա պայքարով ասեցին, որ տերն են երկրին և ապագային, արդյոք դա բարոյական դատավոր կարգել չէր, այն
    չինովնիկների գլխին, որոնց ուղեղը՝ թալանից ու խաշ լափելուց ուրիշ ոչինչ չի հասկանում:
    Եվ վերջապես՝ մի՞ թե՛ կոմպլեքսներով մարդը, հազարապատիկ գերադասելի չէ հասարակության
    համար, որը առաջին հերթին տեսնում է իր թերությունը՝ ,,չխոսենք ծայրահեղությունների մասին,,
    քան նրանց, որոնց ինչպես ժողովուրդն է ասում,՝ թքես երեսին կասեն անձրև է գալիս, իսկ եթե
    կրակաելու հնարավորություն ունեն կկրակեն սեփական ժողովրդին և կմնան անպատիժ:
    Իհարկե կոմպլեքներով մարդու օրինակը ես մեջբերեցի, ցանկանալով ասել, որ նման մարդիք
    ընդհակառակը, երբեք կատարելության մարմնավորում չեն համարում, այլ ընդհակառակն:

  7. ani says:

    Շատ լավ կլիներ, որ հստակ տարբերեինք բարոյահոգեբանական շեղումները քրեական հանցագործություններից: Միասեռականությունը քրեական հանցագործություն չէ և միասեռականության վտանգավորության կամ կործանարարության մասին այդպես պնդողներին ուղղակի հիշեցնեմ, որ դա մեր օրերի երևույթ չէ, դա եղել է մարդկության ամենավաղենական ժամանակներից և դրանից ոչ ժողովուրդներ են վերացել, ոչ մոլորակն է կործանվել: Մեր ազգի կամ պետության համար ավելի կործանարար են այն այն քրեական արարքները, որոնք ամեն օր կատարվում են մեր պետական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, ինձ համար կաշառակերությունը և պետական դավաճանությունը, որի մեջ կարելի է մեղադրել մեր շատ պաշտոնատար անձանց, ավելի անհանդուրժելի են, քան միասեռականությունը: Եվ վերջապես, լրացուցիչ արգելքներ մտցնելով կամ միասեռականների իրավունքները սահմանափակելով երբեք այդ երևույթը չի վերանա: Խորհրդային Հայաստանի քրեական օրենսգրքի համաձայն այն նույնիսկ քրեորեն պատժելի արարք էր, բայց դրանից միասեռականությունը Խորհրդային Հայաստանում չէր վերացել: ԽՍՀՄ փլուզումից հետո նույն Հայաստանում միանգամից հայտնվեցին նման շեղում ունեցող բազմաթիվ մարդիկ, որոնք մինչ այդ պարզապես թաքցրել էին իրենց նախասիրությունները: Լավ կլինի, որ մենք մեր ջանքերը ներդնենք ավելի լուրջ ու վտանգավոր երևույթների դեմ պայքարի գործում, իսկ միասեռականներին ավելի հանդուրժողաբար վերաբերվենք:

  8. Samvel says:

    Ես կարծում եի Արա Աբրահամյանը առաջադիմական հայացքներ ունի, բայց սխալվում եի: Հոմոսեքսուալները ունեն նույն իրավունքներն ինչպես հետերոսեքսուալները Սահմանադրության համաձայն, եվ ունեն ցույցեր անելու իրավունք: Քանի դեռ Հայաստանում նրանց իրավունքները ոտնահարվում են, Հայաստանը ազատ երկիր չի կարող համարվել:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031