Հղում անելով տեղական լրատվամիջոցներին՝ Lenta.ru-ն հայտնում է, որ Սեւաստոպոլում ոստիկանները բացահայտել են մի թոշակառուի սպանություն: Նրան սպանել էր Սեւաստոպոլում սամսայի (միջինասիական ուտեստ՝ մսով կարկանդակի տեսակ) պատրաստմամբ զբաղվող մի օտարերկրացի: Հետաքրքիր է, որ այս դեպքում չի նշվում ՌԴ-ում «խոպանչիությամբ» զբաղվող օտարերկրացու ազգությունը:
«Ղրիմյան նորությունները» հաղորդել է, որ, ըստ Սեւաստոպոլյան միլիցիայի ղեկավար Վալերի Ռադչենկոյի՝ հանցագործը եւ նրա հայրենակիցները, որոնք նույնպես սամսայի արտադրությամբ են զբաղվում, պատրաստվում էին թոշակառուի դին օգտագործել որպես սամսայի հումք:
Մարդասպանը ձերբակալված է, իսկ նրա համերկրացիների գործով հետաքննություն է ընթանում:
66-ամյա նախկին ճարտարապետ թոշակառուն, ըստ նախաքննության նյութերի, մարդասպանի հետ հաճախ էր հարբեցողությամբ զբաղվում: Հերթական գինարբուքի ժամանակ նրանց միջեւ վեճ է ծագել, արդյունքում՝ երիտասարդ հարբեցողը սպանել է խմելու գծով իր տարեց գործընկերոջը: Հետաքրքրիր է, որ մարդասպանն ու իր ընկերները, ի հակադրություն ոստիկանապետի պնդումների, թե նրանք պատրաստվում էին դին օգտագործել որպես սամսայի հումք, թաղել են ծերունուն այգում՝ նախապես նրա համակարգիչն ու կենղաղային տեխնիկայի այլ իրեր վերցնելուց հետո: