Հուլիսի 27-ին, ժամը 19.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 1979 թ. ծնված Նարինե Ա.-ն և հայտնել, որ Օշական գյուղում վիճաբանություն է:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Նարինե Ա.-ն ս/թ հուլիսի 5-ից բնակվել է 1987 թ. ծնված Վահագն Դ.-ին պատկանող տանը, որտեղ վերջինս հուլիսի 5-ից 29-ն ընկած ժամանակահատվածում գողացել է Նարինե Ա.-ին պատկանող մահճակալը, վարագույրը, ալեհավաքը և ալյումինե կաթսան` պատճառելով 200.000 դրամի նյութական վնաս:
Վահագն Դ.-ն հրավիրվել է ոստիկանություն և կատարվածի մասին տվել բացատրություն:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր:
ՀՀ ոստիկանություն