Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը արձակուրդի մեջ է: Քաղաքապետարանից Aravot.am-ին հայտնեցին, որ արդեն մոտ 10 օր է, ինչ Գ. Սահակյանը արձակուրդում է, վերադառնալու է օգոստոսի 25-ից հետո: Քաղաքապետարանից ասացին, թե տեղյակ չեն` քաղաքապետը Հայաստանո՞ւմ, թե՞ Հայաստանից դուրս է հանգստանալու մեկնել:
Հիշեցնենք, որ քաղաքացուց ստացած հաղորդման հիման վրա Լոռու մարզի դատախազությունում քաղաքապետի նկատմամբ հարուցվել է քրեական գործ` նույն քաղաքի բնակչին ծեծի ենթարկելու փաստի առթիվ:
Գ. Սահակյանի նկատմամբ մեղադրանք չի ներկայացվել, ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ նախաքննությունը դեռ շարունակվում է:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ