Այսօր ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը առանց լրատվամիջոցների մասնակցության, փակ խորհրդակցություն է հրավիրել Շիրակի մարզի դատախազությունում: Թե ինչն է դրդել դատախազին կոլեգայի նիստի նմանվող միջոցառում անցկացնել հանրապետության երկրորդ քաղաքում, դեռևս հայտնի չէ. այս պահին դեռ քննարկում է ընթանում: Սակայն կան ենթադրություններ, որ գլխավոր դատախազին Գյումրի է բերել այս քաղաքում օր օրի շատացող կրիմինալ դեպքերը, բանը հասել է նրան, որ նույնիսկ մտավորականներն են իրենց հարցերը կրակոցներով կամ դանակի օգնությամբ լուծում: Նշենք, որ դատախազի այցի պատճառով Շիրակի մարզի ընդհանուրի իրավասության դատարանի բոլոր դատական նիստերը նշանակվել են կեսօրին:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ