Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի խոստումը Եվրոպային

Հուլիս 30,2013 12:03

«Ժողովուրդ»–ն արդեն տեղեկացրել է, որ Եվրամիության ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը նախատեսված ժամանակից ավելի շուտ կլինի։ Չնայած նրան, որ նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովի ժամանակ նախատեսված Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու համաձայնագրի նախաստորագրման գաղափարը մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնությանը հանգիստ չի տալիս, այս ընթացքում ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը հաստատուն քայլերով դեպի Եվրամիություն է գնում։ «Ժողովուրդ»-ն այս առիթով զրուցեց քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի հետ։
– Պարոն Հովհաննիսյան, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը որոշել է ավելի արագ տեմպերով եվրաինտեգրվել, եւ փորձ է արվում նախաստորագրման գործընթացն արագացնել՝ չսպասելով մինչեւ նոյեմբեր։ Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է այդքան շտապում Ս. Սարգսյանը, եւ դա ի՞նչ է տալու Հայաստանին։
– Եթե շտապեր, ապա օլիգարխների գործունեությունը կչեզոքացներ ներքաղաքական կյանքում։ Եթե շտապեր, ապա արագ տեմպերով մրցակցային իրավիճակ կստեղծեր տնտեսության ու քաղաքականության բնագավառում։ Եթե շտապեր, ապա սոցիալական վերելակների համակարգ կներդներ, որպեսզի երիտասարդությունը հեռանկարներ տեսներ ու չարտագաղթեր։ Բայց մի բան հստակ է. Հայաստանը չի համապատասխանում եվրոպական չափանիշներին։ Իսկ Եվրամիությունը չի պատրաստվում Հայաստանին դիտել որպես եվրոպական երկիր, եւ ասոցացման համաձայնագիրն ընդամենը նպատակ ունի Հայաստանին կտրել ՌԴ-ի, Ղազախստանի, Բելառուսի եւ Ղրղըզստանի հետ Մաքսային միությանն անդամակցելու հնարավորությունից։ Ս. Սարգսյանը պարզապես դա անում է, որովհետեւ խորհրդարանական, նախագահի եւ քաղաքապետի ընտրությունների շրջանը կարողացավ իր համար ցանկալի արդյունքներով ավարտել՝ շնորհիվ այն բանի, որ Եվրոպան աչք փակեց այն բազմաթիվ խախտումների վրա, որոնք տեղի են ունեցել ընտրությունների ընթացքում։ Ահա թե ինչի դիմաց Եվրոպան աչք փակեց այս խայտառակ ընտրությունների վրա. Ս. Սարգսյանը խոստացել էր ստորագրել Եվրամիության հետ ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը, ինչը ԵՄ-ն դիտում է երաշխիք, որ Հայաստանը չի անդամակցի ՌԴ-ի հետ։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031