Լրահոս
Օրվա լրահոսը

Հանձնաժողովի՞, թե՞ ավագանու որոշում

Հուլիս 30,2013 11:51

30 հուլիսի 2013, Երևան: Ս.թ. հուլիսի 29-ին Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տրանսպորտի հարցերով խորհրդական Ալբերտ Գեւորգյանին հանձնարարել է առաջիկա շաբաթվա ընթացքում ստեղծել հանձնաժողով՝ այդ մասին կանխավ տեղեկացնելով Երեւան քաղաքի ավագանու անդամներին, քաղաքացիական ակտիվիստներին ու հասարակության բոլոր շահագրգիռ անդամներին, այնուհետեւ՝ հայտ ներկայացրածներին ընդգրկել դրա կազմում:

Խորհրդակցության ժամանակ որեւէ պարզաբանում չի հնչել այն մասին, թե ինչ նպատակով է ստեղծվելու հանձնաժողովը: Այդ առիթով ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը հարցումով դիմել է քաղաքապետին՝ խնդրելով պարզաբանել.

1. «Ի՞նչ կարգավիճակ եւ ի՞նչ լիազորություններ է ունենալու այդ հանձնաժողովը,

2. Ձեր կողմից ի՞նչ խնդիրներ են դրված նրա առջեւ,

3. իրավասո՞ւ է արդյոք հանձնաժողովն ինքնուրույնաբար սահմանել խնդիրների շրջանակը, թե՞ դրանք պարտադրվելու են Ձեր կողմից,

4. ի՞նչ կարգավիճակ են ունենալու հանձնաժողովի կողմից ներկայացված եզրակացությունները եւ ո՞ւմ են ուղղված լինելու դրանք,

5. որքանո՞վ է այդ հանձնաժողովն իրավասու որոշումներ կայացնել ուղեվարձի սահմանման կամ հաստատման հարցերում, երբ Երևանի ավագանին՝ իբրեւ Երեւանում ՏԻՄ բարձրագույն մարմին, զրկված է այդպիսի լիազորությունից»:

 «Բարև Երևանի» մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031