Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ո՞ւմ է խանգարում կիթառահարը

Հուլիս 30,2013 11:23

Արդեն երկրորդ անգամն է, ինչ իրավապահ մարմինները անհանգստացնում են կիթառահար երաժիշտ, կոմպոզիտոր Գևորգ Աղաջանյանին, ով հայտնի է Երևանի կենտրոնի փողոցներում՝ մասնավորապես Հյուսիսային պողոտայում հնչող իր սոլո ելույթներով։ Գևորգը պատմում է, որ Հյուսիսային պողոտա-Աբովյան խաչմերուկի մոտ նվագելու համար իր վրա բողոք էր եկել, ինչի պատճառով էլ նա մի քանի օր առաջ հրավիրվել էր Կենտրոնի ոստիկանական բաժանմունք։ Հայտնի չէ, թե բողոքողն ով է, իսկ ոստիկաններն էլ չէն հայտնում, թե ումից է բողոք ստացվել։

Երեկ նույնպես նրան մոտեցան ոստիկանները՝ փորձելով խոչընդոտել երաժշտի գործունեությունը։ Միջադեպը տեսագրվել է Լրագրի թղթակցի կողմից։

Գևորգ Աղաջանյանը այն բացառիկ մարդկանցից է, ով մեր քաղաքի՝ գնալով ամայացող փողոցները լցնում է ջազ-բլյուզ երաժշտության դրական մեղեդիներով՝ բարձրացնելով անցորդների տրամադրությունը։

Ցանկացած բարեկիրթ քաղաքային իշխանություն ոչ միայն շնորհակալ կլիներ, այլև կհպարտանար նման ստեղծագործ մարդկանց գոյությամբ՝ նրանց համապատասխան հարթակներ տրամադրելով, քանի որ հենց նման ստեղծագործողներն են քաղաքի յուրահատուկ տպավորիչ կոլորիտ և տրամադրություն ստեղծողները։

Մեր իրականությունը, ցավոք, այլ է։ Արևելյան կլկլոցներով թնդացող բացօթյա սրճարանները կամ քաղաքացիների գիշերային հանգիստը խաթարող ճոխ ավտոմեքենաներից հնչող բարձր ռաբիզը որոշ քաղաքացիների և իրավապահ մարմիններին այսօր ավելի քիչ են հուզում, քան այս միայնակ կատարողի նվագը։

Իհարկե, մեր օրերում պետականորեն սրբացվող անճաշակության ֆոնի վրա իրական արվեստն ու վառ գույները պետք է փնովվեն ու պիտակավորվեն, դրանց դեմ պետք է հանդես գան էլիտար շենքերում ծվարած անհայտ անձինք, սակայն ավելի տեղին կլիներ, եթե նրանք պայքարեին ռաբիզի և հայ մշակույթը սպանող թուրքամետ պսեվդոարվեստի դեմ, որը պարզապես հավասարազոր է պոռնոգրաֆիային (Տես, օրինակ  )։

Ի հեճուկս բոլոր կասկածելի բողոքների՝ Գևորգը այսօր ավելի հայտնի, սիրված և համակրելի է, քան բազմաթիվ «սիրված» երգիչ-երգչուհիներ ու կատարողներ, որոնց արևելյան մելամաղձոտ պոռթկումների համար ՀՀ Մշակույթի նախարարությունը կարող է բարձր հարթակներ տրամադրել, ընդհուպ մինչև Հանրապետության Հրապարակը։

Իրավապահ մարմիններին կոչ ենք անում հանգիստ թողնել Գևորգին, իսկ բողոքավոր քաղաքացիներին հորդորում ըմբռնումով մոտենալ երաժիշտի գործունեությանը՝ գնահատելով Գևորգ Աղաջանյանի բացառիկ ներդրումը Երևանի ժամանակակից քաղաքային կոլորիտի ստեղծման և պահպանման գործում։

Տեսանյութ՝

«Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Artur says:

    Լավ էլի…Մենք բոլորս պետք է պաշտպանենք Գևորգին…Մարդը լավ գործ է անում ,շատ լավ նվագում է ու ամենակարևորը ճաշակով երաժշտություն ….Հիմա ,եթե,Սպիտակցի Հայկոն երգեր Հյուսիսային Պողոտայում իր թրքափոխված երգերից,պատկերացնում եմ թե ինչքան մարդ կհավաքվեր ,այդ թվում և ոստիկաններ……Գևորգը դարձել է նոր Երևանի սիմվոլներից մեկը…..

  2. parzapes hay says:

    Եթե նվագի մուղամ տեսեք ոնց դուրները կգա։ Կարգին երայշտությունա նվագւմ դրա համարել “բողոքում են”, բաից ավելի չիշտ պող են ուզում որ մուցվի

  3. Marina says:

    Սուտ ա, բողոք չի եղել, փայ են ուզւմ, տենց ձև ա…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031