Դեպքը տեղի է ունեցել Շվեդիայի Գրեբեստադ փոքրիկ քաղաքում:
Ֆուտբոլային հանդիպման ժամանակ, երբ խաղի ավարտին մնում էր 15 րոպե, դաշտի տերերի՝ պահեստայինների նստարանին նստած ֆուտբոլիստներից մեկը նկատել է իրենց հանդերձարանից մեծ ուսապարկով դուրս եկող մի տղամարդու եւ բղավելով նետվել նրա հետեւից: Տեսնելով, որ ոստիկանությունը չի շտապում կատարել իր պարտականությունները, խաղադաշտում գտնվող նրա թիմակիցներն ընդհատել են հանդիպումը եւ միացել իրենց ընկերոջը: Իսկ վերջում, երբ ոստիկանները բացել են տղամարդու ուսապարկը, այնտեղ եղել են ֆուտբոլիստների դրամապանակները եւ բջջային հեռախոսները, որոնք տեղում վերադարձվել են տերերին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ