Դրա համար անգլիացի լրագրողները ջանադրաբար ուսումնասիրել են արխիվները, վերընթերցել այն հին թերթերը, որոնցում գրվել է Անգլիայի ֆուտբոլային լիգայի առաջին հանդիպումների մասին եւ պարզել, որ այդ հերոսը համեստ ընտանիքի հայր, Անգլիայի հավաքականի եւ «Բոլթոնի» հարձակվող Քենյոն Դեվենպորտն է, որը ֆուտբոլից ազատ ժամերին որպես բանվոր աշխատել է գարեջրի գործարանում: Նա ֆուտբոլային առաջնությունների գոլերի հաշիվը բացել է 1888 թվականի սեպտեմբերի 8-ին՝ «Բոլթոն»-«Դերբի Քաունթի» խաղում: Հանդիպումը կայացել է «Likes Lane» ֆուտբոլի խաղադաշտում, որը վաղուց արդեն թաղված է Բոլթոնի փողոցների տակ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ