Anonymous միջազգային խմբավորման հակերները «կոտրել» են Պերուի նախագահի եւ մի շարք այլ գերատեսչությունների կայքեր: Ria Novosti-ի փոխանցմամբ՝ հակերներն այդ կերպ փորձել են խանգարել համացանցի միջոցով ժողովրդին ուղղված՝ նախագահի ուղերձի հեռարձակմանը:
Anonymous –ի անդամները իրենց «կոտրած» կայքերում հարցեր են ուղղել իշխանություններին, որոնք վերաբերվել են երկրի անկախության 192-ամյակին: Նրանք, մասնավորապես հարցրել են. «Նշում ենք երկրի անկախությունը, բայց արդյոք մենք անկախ պետություն ենք: Ազատությունն այն է՞, որ մենք չենք կարող փողոց դուրս գալ առանց վախի, որ կարող ենք առեւանգվել, կամ` որ որեւէ միջադեպ տեղի չի ունենա…»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ