Azatutyun.am․ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը այսօր հրավիրած ամենշաբաթյա խորհրդակցության ժամանակ շրջանցել է արդեն չորրորդ օրը քաղաքապետարանի առջև շարունակվող նստացույցի թեման:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց խորհրդակցությանը մասնակցած ավագանու «Բարև, Երևան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը, իր տպավորությամբ Տարոն Մարգարյանը մտադիր չէ որևէ փոխզիջման գնալ և կատարել ակտիվիստների պահանջները։
«Բացարձակ չխոսվեց այն մասին, թե ինչ տեղի ունեցավ Երևանում անցյալ շաբաթվա ընթացքում, սա ի՞նչ էր նշանակում, ինչո՞ւ այսպես եղավ, ովքե՞ր էին պատասխանատուները… որևէ մտահոգություն ես չզգացի, չտեսա, ամեն մարդ իր տեղում էր, համենադեպս, բարձր տրամադրություն էր, որ «ինչ ուզում եք արեք, մենք մեր տեղում ենք՝ պինդ ու ապահով, անկախ նրանից, երևանցի, դու ապահով ես, թե՝ չէ, ես ապահով եմ իմ տեղում»,- ասաց Բախշյանը։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ «Ազատություն» ռ/կ-ի կայքում: