Այսօր Սերբիայի մայրաքաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության յոթերորդ տուրի օրն է:
Հայաստանի չորս շախմատիստուհիներից առավել հաջող է հանդես գալիս Լիլիթ Մկրտչյանը, որը վեցերորդ տուրից հետո 4,5 միավորով զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը: Նա մեկ միավոր է ետ մնում առաջատարից՝ Վրաստանի ներկայացուցիչ Նինո Խուրցիձեից: Լիլիթ Գալոյանն ու Մարիա Կուրսովան 3,5-ական միավորով ընթանում են, համապատասխանաբար, 43-րդ եւ 49-րդ տեղերում: Հայաստանի չեմպիոնուհի Աննա հայրապետյանը 3,0 միավորով 169 մասնակիցների մեջ 86-րդն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ