Այսօր Գորիսի՝ 1992-94 թվականների քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ Սամվել Հարությունյանը նոր ապշեցուցիչ փաստեր ներկայացրեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ նրա ազգականների յուրացումների հետ կապված:
«Մեկուկես տարի առաջ ԱԺ-ն օրենք ընդունեց Ապահովագրական բժշկության մասին: Սուրիկ Խաչատրյանը, տեսնելով փողի համը, անմիջապես անցնում է գործի եւ չարաշահելով իր պաշտոնական դիրքը, 4 հոգու ձեւակերպում է իբրեւ գործակալներ եւ հարկադրում է մարզի գրեթե բոլոր պետական աշխատողներին ապահովագրել իրենց առողջությունը: Յուրաքանչյուր գործարքի արժեքն է 70 հազար դրամ: 3000 հոգու պարտադրում են, մի հսկայական գումար է դա: Իսկ այդ 4 հոգին ահա թե ովքեր են. Սուրիկ Խաչատրյանը տարիներ շարունակ հանդիսացել է եւ այսօր էլ հանդիսանում է «Սյունիք» բարեգործական հիմնադրամի տնօրեն, եւ այդ 4 գործակալներից մեկը այդ հիմնադրամի գործադիր տնօրեն Լեւոն Մեժլումյանի որդին է՝ Մխիթար Մեժլումյանը: 2-րդ գործակալը՝ իր նախկին վարորդ Ռազմիկ Թունյանի, որը վերջին տարիներին աշխատում է Սուրիկ Խաչատրյանի գազալցակայաններից մեկում, նրա որդուն է ձեւակերպում: 3-րդ գործակալը դարձնում է իր նախկին մտերմուհու՝ Սաիդա Ադունցի որդուն, 4-րդը՝ Գորիսի ոստիկանապետ Արմեն Հովհաննիսյանի որդուն: 3000 գործարք է կատարվում, որոնցից յուրաքանչյուր գործարքի, այսինքն՝ յուրաքանչյուր 70 հազար դրամի 22 տոկոսը իբրեւ եկամուտ, ըստ օրենքի հասնում է գործակալին: 3000 անգամ 22 տոկոսը՝ կազմում է 46 մլն դրամ: Այդ գործարքներից մոտավորապես 110 հազար դոլարի եկամուտ են ստանում»:
Սամվել Հարությունյանը վստահեցրեց, որ բնականաբար, Սուրիկ Խաչատրյանը չէր կարող այդ գործարքից իր առյուծի բաժինը չունենար, ինչպես բոլոր-բոլոր գործարքներից:
Նա Գորիսում մեկ այլ գործարքի եւ յուրացման դեպք է պատմում՝ Սուրիկ Խաչատրյանի մասնակցությամբ. «Տարիներ առաջ՝ 1991-ին Գորիսում կառուցվում էր 4-րդ միջնակարգ դպրոցի նոր շենքը: Այդպես էլ կիսակառույց մնաց: Անձամբ ես ինձնից կախված առավելագույնն արել եմ, որպեսզի շինարարությունը շարունակվի եւ Գորիս քաղաքի այդ դպրոցի աշակերտները հնարավորություն ունենան սովորելու հարմարավետ, նորակառույց դպրոցի շենքում: Մի քանի տարի առաջ այդ դպրոցի շենքը Սուրիկ Խաչատրյանի անմիջական հրահանգով համարվում է տիրազուրկ: Այն հասկանալի պատճառներով գտնվում էր ԿԳ հաշվեկշռի մեջ, բայց համարվում է տիրազուրկ, փոխանցվում Գորիսի քաղաքապետարանին եւ քաղաքապետարանը ոչ ավել, ոչ պակաս՝ կարճ ժամանակ անց 4 մասի է բաժանում, յուրաքանչյուրը՝ 224 քմ տարածքով եւ 4 հոգու վաճառում: 1-ին մասը վաճառվում է Սուրիկ Խաչատրյանի կնոջը՝ Լորետա Բարսեղյանին՝ 1 մլն 224 հազար դրամով, այսինքն՝ ընդամենը 3000 դոլարով: Մյուս 3 մասը նույն գնով վաճառում են, ընդ որում 2-րդ մասը վաճառում են Սուրիկ Խաչատրյանի աներձագ «Տիգրան եւ Տրդատ» ՍՊԸ նախագահ Վարդան Բարսեղյանի անվամբ, 3-րդ մասը՝ Սուրիկ Խաչատրյանի հորեղբոր որդի, Տաթեւի հիդրոէլեկտրակայանների համակարգերի ձեռնարկության տնօրեն Սասուն Խաչատրյանին, իսկ 4-րդ մասը՝ Գորիսի բնակիչ Կամո Բալասանյանին»:
Սամվել Հարությունյանի պատմելով՝ շատ կարճ ժամանակ անց առաջին 3 մասերը վաճառվում են Գորիսի բնակիչ Հարություն Դավթյանին, որի եղբայրները գործարարներ են ՌԴ-ում: Յուրաքանչյուր մասը վաճառում են 9 մլն դրամով. «Հասկանալի է, որ Կամո Բալասանյանին հնարավոր չի պատկերացնել, որ վաճառել են նույն գնով՝ 1 մլն 224 հազար դրամով: Ստացվում է, որ դպրոցի կիսակառույցը վաճառում են եւ մոտավորապես 100 հազար դոլարի օգուտ է կրում Սուրիկ Խաչատրյանը եւ նրա մերձավորները»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
յախկ. յախկ: Մարդ ինչքան կարա իջնի: Ամոթա-ամոթ փրփուներից ես կառչում: Մեկա ինչքան էլ փաստեր գրես (ընդորում փողով) մեկա ոչ մի գորիսեցի քեզ չի ներելու ու ետ չի ընդունելու Գորիս
ի՞նչ ա նշանակում յախկ կամ էս մարդը էտ երբ ա ակնարկել որ ուզում ա հետ գա՞ կամ էտ ինչ ա արե՞լ որ գորիսեցին հետ չպիտի իրեն ընդունի…եթե էտ մարզում մի մարդ կա որ արժանի է յախկ ու նմանատիպ բոլոր բառերին դա լիսկանա իր ա ցեղով ու ավելի շատ էն մարդիկ ովքեր էսքանից հետո դեռ շարունակում են ստրուկի պես պաշտպանել նրան…ճիշտ ա անում Ս. Հարությունյանը ,Պոդոլսկի ավտովթարը հայի մասնակցությամբ և տրանսպորտի թանկացման հետ կապված աղմուկը հետին պլան մղեցին էտ լիսկային,բայց նա ու նրա ծախու համակիրնեը պիտի իմանան որ էս դեպքը ,էս սպանությունը նա չպիտի մարսի
Երևում ա եդ թունավոր սողունների բարեկամն ես:
ՀՀ իրավապահ մարմինները չեն կարող անվերջ ձևացնել, իբր թե «ոչինչ չի եղել/չկա»: Էդ լիսկայի նկատմամբ ԳՈՆԵ պաշտոնական-քրեական (նախա)քննություն պիտի սկսվի: