Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Չկա մի երկիր, որտեղ չլինի կանանց դեմ խտրականություն». ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի հատուկ զեկուցող

Հուլիս 29,2013 19:09

ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի ստրկության գծով հատուկ զեկուցող Գյուլնարա Շահինյանը ամիսներ առաջ մասնակցել է «Վիեննա + 20. առաջ տանելով եւ պաշտպանելով մարդու իրավունքները» համաժողովին, որն առաջին անգամ կազմակերպվել էր 20 տարի առաջ: Համաշխարհային համաժողովին մասնակցում էին աշխարհի տարբեր երկրներից ժամանած շուրջ 100 փորձագետներ, որոնք աշխատանքային երեք խմբերում քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող մի շարք հիմնախնդիրներ:

Առաջին աշխատանքային խմբում խոսվել է պաշտպանության հասանելիության, պաշտպանության մեխանիզմների արդյունավետ աշխատանքի մասին: Անդրադարձ է կատարվել նաեւ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտին: Քննարկվել է նաեւ այն հարցը, թե ինչքանով կարող են ուժեղացնել ՄԱԿ-ի կոնվենցիաները, քանի որ կոնվենցիաները կան, բայց, կարծես թե, մարդու իրավունքները շատ առաջ չեն գնացել: Առաջարկվել է  նոր մեխանիզմ ստեղծել՝ համաշխարհային դատարան, որին ուղիղ, առանց վախի դիմեն անձինք:

Երկրորդ աշխատանքային խումբն անդրադարձել է կանանց անհավասար լինելուն, նրանց դեմ բռնության ֆենոմենին, այն խոչընդոտներին, որոնք կանանց խանգարում են պաշտոններ ստանալ եւ զբաղվել քաղաքականությամբ: Աշխատանքային երրորդ խմբում անդրադարձել են հազարամյակի մարտահրավերներին, որոնք ավարտվելու են 2015-ին: Փորձագետներն այս առիթով կարեւորել են այն, որ ծրագրի կենտրոնում լինի մարդը: Գ. Շահինյանը տեղեկացրեց, որ ամփոփվել են երեք խմբի արդյունքները, որոնք ուղարկվելու են Մարդու իրավունքների խորհուրդ:

Հետաքրքրվեցինք` կանանց դեմ բռնությունների եւ խտրականությունների խնդիրը ո՞ր երկրներում է ավելի սրված: Գ. Շահինյանը պատասխանեց. «Խնդիրը գերիշխող է հատկապես աֆրիկյան եւ ասիական երկրներում: Մյուս կողմից էլ չկա մի երկիր, որտեղ չլինի կանանց դեմ խտրականություն»:

Ամբողջական հոդվածը՝ վաղվա «Առավոտ»-ում:

 

Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031