Գյումրու «Աջակից ընկերներ» կազմակերպության ղեկավարությունը, որը գազալցակայան ունի Եր եւանյան խճուղու վրա (այն, ըստ որոշ տեղեկությունների, թե եւ փաստաթղթերում ֆիքսված չէ, սակայն պատկանում է նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին), դատի է տվել Գյումրու քաղաքապետարանին` բռնագանձելով 4 միլիոն 718 հազար դրամի գումար, 638 հազար դրամի էլ` տույժ-տուգանք:
Քաղաքապետարանի պաշտոնյաների մեկնաբանմամբ, դատի տալու պատճառն այն է, որ դեռ եւս նախորդ իշխանությունների օրոք քաղաքապետարանի ծառայողական մեքենաների վարորդները օգտվել են այս գազալցակայանից, գազ են լցրել` չվճարելով գումարը, որը սակայն իրենց համար կասկածելի է: Փաստորեն այդ պարտքը մնացել է Սամվել Բալասանյանի ուսերին: Գյումրու քաղաքապետարանում ուսումնասիրություններ կատարող Ֆինանսների նախարարությունը եւս ֆիքսել է , որ քաղաքապետարանը փող է պարտք «Աջակից ընկերներին»: Այսինքն` ստացվում է, որ նախորդ իշխանությունները պարտք են մնացել իրենց պատկանող գազալցակայանին, որը ուզի, թե չուզի պիտի մարի Գյումրու ներկայիս քաղաքապետը:
Այսօր ավագանու հերթական նիստի ժամանակ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը իր վրդովմունքն է հայտնել այս թեմայի շուրջ` նշելով, որ այս ամենը վնասում է Գյումրիում կատարվող ասֆալտապատման աշխատանքներին, փաստորեն բյուջեում փողոցների վերանորոգման համար հավաքագրված գումարը այժմ ստիպված են տալ «Աջակից ընկերներին»:
Քաղաքապետը հայտարարել է, որ մարդ մի քիչ բարոյականություն պիտի ունենա համայնքային շահը իր անձնական շահից վեր դասելու համար: Սամվել Բալասանյանը թե եւ անուններ չի նշել, թե իր խոսքը ում մասին է, սակայն հասկացրել է նախկին քաղաքապետին: «Դատը շահել, շահել են, ինչ- որ տեղ փաստաթուղթը կա, ընդունում ենք, որ լավ` պարտք ենք, մենք պետք է վճարենք, բայց էս վիճակում, երբ որ մենք ասֆալտապատման աշխատանք ենք կատարում, եւ էդպիսի վերաբերմունք համայնքի նկատմամբ, ուղղակի լավ չէր` նախ դատի տվողի հետ կապված: Երկրորդ հերթին, լավ, դատի են տվել, նույնիսկ մենք խնդրեցինք , որ ինչ-որ ժամանակացույց կարողանանք կազմել եւ, ըստ այդմ, վճարում կատարենք 2-3 տարվա ընթացքում, բայց փաստորեն ի՞նչ է ստացվում, որ 4 միլիոն 718 հազար «Աջակից ընկերների» հետ կապված մենք գումար ենք փոխանցելու ստիպված, որը լումա առ լումա ես հավաքում եմ, որպեսզի ասֆալտապատում անենք : Հետաքրքիր են նա եւ դատարանի տուգանքները` 638 հազար էլ տուգանքներն են: Մոտ 5 միլիոն 537 հազար է ընդհանուր գումարը: Նույնիսկ ես չստորագրեցի, ասի` թող Սանոյան Ռուբիկը` փոխքաղաքապետը, ստորագրի, որովհետ եւ շատ վիրավորական է,ուղղակի հայտարարենք, որ համայնքի նկատմամբ, համայնքի շահը պետք է վեր դասել անձի շահից: 5 միլիոն 537 հազար էս կարող էի Դուդկոյի փողոցը, որը էսօրվա դրությամբ խայտառակ վիճակում է, փոսանորոգում կատարեի, ամոթ է, ես օրինակ ամաչում եմ , չի կարելի, մի քիչ բարոյականություն է պետք», -ասաց քաղաքապետը:
Կարդացեք նաև
Տեսանյութը՝ galatv.am-ի
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Բալասանյանը չի ջոգել որ պետք է փող տա դատավորներին ու դատախազին: Այ ախպեր որ փող չես ֆռցնում, քո գործերը Լեննագան առաջ չեն տալիս: Մէ կդորմ փող տուր վարդանիկի պես, թես ինչքան քո օգտին վճիռներ կկայացնեն