Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պուտինի այցը Բաքու էներգետիկ համագործակցության առումով կարող է շրջադարձային լինել

Հուլիս 29,2013 18:30

Azatutyun.am.  Ռուսաստանն ակտիվորեն փորձում է մուտք գործել Ադրբեջանի էներգետիկ շուկա: Ադրբեջանական լրատվամիջոցների պնդմամբ, Վլադիմիր Պուտինի`օգոստոսի կեսին սպասվող այցը երկկողմ էներգետիկ համագործակցությունը խթանելու առումով կարող է շրջադարձային լինել:

Պուտինի այցի նախապատրաստման աշխատանքերում ներգրավված ադրբեջանցի պաշտոնայներից մեկը Turan գործակալության հետ զրույցում նշել է, որ էներգետիկ ոլորտին առնչվող թեմաները լինելու են մի քանիսը: Դրանցից առանցքայինը, թերևս, ռուսական կողմի ցանկությունն է մասնակցել երկրաբանների կողմից 2011-ի սեպտեմբերին հայտնաբերված «Ապշերոն» գազային հանքավայրի շահագործմանը:

Դեռ անցած շաբաթավերջին այս մասին տեղեկացրեց Reuters գործակալությունը` նշելով, որ ռուսական առաջատար նավթային ընկերությունը` Роснефть-ը ցանկանում է մաս կազմել այս նախագծին:

Turan-ի աղբյուրը, որ չի ցանկացել բացահայտել իր ինքնությունը, խոստովանել է․ – «Սա իրոք շատ լուրջ խնդիր է, քանի որ Ապշերոնն արդեն իսկ խիստ արժեքավոր էներգետիկ ակտիվ է: Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը պատրաստ է այս հարցը քննարկել Роснефть-ի հետ՝ եթե իհարկե ռուսական ընկերությունը ադրբեջանական կողմին ի վիճակի լինի համարժեք առաջարկ անել»: Turan-ի աղբյուրը նաև չի բացառել, որ կողմերը Պուտինի` Բաքու կատարելիք մեկօրյա այցի ընթացքում կարող են համագործակցության հուշագիր ստորագրել:

Ռուսական լրատվամիջոցների պնդմամբ, սակայն, Роснефть ընկերութունը չի պատրաստվում սահմանափակվել միայն Ապշերոնի գազային հանքավայրի շուրջ բանակցություններով: Մոսկովյան Коммерсант-ի տեղեկություններով, Роснефть-ի ղեկավարությունը Պուտինի այցի ժամանակ բարձրացնելու է նաև արդեն շահագործվող «Շահ Դենիզ-2» հանքավայրում բաժնեմաս ձեռք բերելու հարցը: Ըստ թերթի, ռուսական ընկերության ղեկավարները արդեն իսկ պայմանավորվածություն են ձեռք բերել British Petroleum նավթային ընկերության հետ` երրորդ երկրներում համագործակցության մասին: Դա, ըստ Коммерсант-ի, միտված է հենց «Շահ Դենիզ-2»-ի շուրջ ռուսական կապիտալի մասնակցության խորացմանը, քանի որ BP-ին է պատկանում հանքավայրի բաժնեմասի 25 տոկոսը:

Եթե Վլադիմիր Պուտինը կարողանա համոզել ադրբեջանական կողմին, որ արևմտյան էներգետիկ ընկերություններին հետ մեկտեղ ռուսական կապիտալը ևս այստեղ անելիք ունի, դա կդառնա Մոսկվայի խոշոր դիվանագիտական հաղթանակը: Այսօր Ադրբեջանի էներգետիկ շուկայում աննշան բաժնեմասերով ներկայացված միակ ռուսական ընկերությունը Lukoil-ն է, որի ղեկավարը ազգությամբ ադրբեջանցի Վագիտ Ալեքպերովն է:

Մանրամասները կարող եք կարդալ «Ազատություն» ռ/կ-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031