Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատամարտիկները հրաժարվել են ԲՀԿ-ի օգնությունից (Տեսանյութ)

Հուլիս 29,2013 17:54

«Նստացույց էինք կազմակերպել Գյումրի քաղաքում, այնտեղից եկել ենք մեծ ոգեւորությամբ, այնտեղ մեր ազատամարտիկների մոտ կարծես հեղաշրջում տեղի ունեցավ: Տարբեր կազմակերպություններ, ջոկատներ, կուսակցություններ սկզբում առանձին էին, բայց երեք օրվա ընթացքում բոլոր միավորվեցին: Երեկ ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը այցելել է մեր ընկերներին, ծանոթացել խնդիրներին, ասել են, որ կարող են կուսակցական ձեւով օգնել, բայց ազատամարտիկներն ասել են, որ մեզ այդպիսի օգնություն պետք չի, մենք ուզում ենք, որ ինչպես աշխարհում է ընդունված, պետությունը օգնի: Պահանջում ենք այն՝ ինչ նախատեսված է աշխարհում, կռված տղաների պահով», -Aravot.am-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Տիգրան Հարությունյանը:
Նա հավելեց, որ Գյումրիում 800 -ից ավելի ազատամարտիկ կա, բայց կեսն այս պահին բացակայում են, արտագաղթել են, մնացածն էլ՝ ծանր պայմաններում են ապրում:
Ինչ վերաբերվում է Գյումրիում կազմակերպած նստացույցին, ապա, ըստ նրա, այն դեռ 4 օր առաջ են սկսել. «Սկզբում վախվորած էին, հետո, երբ հասկացան ինչ է կատարվում, ինչի մասին է խոսքը, մոտավորապես 70-80 ազատամարտիկների նստացույցը շարունակվեց, այն էլ Գյումրի քաղաքում, որը համարվում է կրիմինալ քաղաք»:
Հարությունյանը հայտնեց, որ այս պահին եւս նստացույցը շարունակվում է, քաղաքապետը իրենց չի արձագանքել: Այսօր եւս 20 ազատամարտիկ է միացել: Նստացույցին չեն խոչընդոտել, ոստիկանությունն էլ նորմալ աշխատում է՝ «Բոլորն էլ հասկանում են, որ մենք մեր սոցիալական հարցերն ենք ուզում կարգավորել»,- ավելացրեց ազատամարտիկը:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031