Իրանահայ երկրաբան Մանուել Բերբերյանին հարգանքի տուրքի կարժանացնեն Ամերիկայի երկրաբանական հասարակության 125 ամյակին: Հայտնում է «Իրան բուք» լրատվական գործակալությունը:
Միջոցառումը կանցկացվի այս տարվա հոկտեմբերին Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքում, որի ժամանակ Բերբերյանը հանդես կգա զեկույցով: Նա առաջին իրանահայ երկրաբան է, որն արժանանում է այս պատվին:
Մանուել Բերբերյանը Նյու Յորքի գիտությունների ակադեմիայի անդամ է: Նա արմատներով Դիարբեքիրից է: Նրա ընտանիքն Իրան է տեղափոխվել, ցեղասպանության տարիներին:
1971թ. Թեհրանում նա հիմնել է աշխարհագրական հետազոտությունների սեյսմոլոգիական բաժինը:
Այժմ նա Նյու Ջերսիի Նաջարյան գիտական կենտրոնում ավագ գիտաշխատող է:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ