Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացիների ընդունելությանը մասնակցել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը

Հուլիս 29,2013 17:39

Քաղաքացիների խնդիրներին առավել ստույգ տեղյակ լինելու նպատակով, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ կազմված՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների կողմից քաղաքացիների ընդունելության ժամանակացույցի համաձայն, քաղաքացիներին ընդունել է Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանը։ Ընդունելության ընթացքին հետևել և քաղաքացիների բարձրացրած հարցերին պատասխանել է նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը։ 

Նախապես հերթագրված 12 քաղաքացիները վարչության պետին են դիմել բնակարանային տարաբնույթ հարցերով, որոնց տեղում տրվել են պատասխաններ, իսկ քաղաքապետարանի իրավասությունից դուրս դիմումներ ներկայացրած քաղաքացիներին համապատասխան ուղղորդումներ են տրվել՝ խնդրի կարգավորման նպատակով։
Հիշեցնենք, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ յուրաքանչյուր աշխատանքային օր քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները հանդիպում են քաղաքացիների հետ ըստ սահմանված ժամանակացույցի, որը հրապարակված է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031