Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պարոնյան պուրակն ազատագրվեց «Մեծ Մահակ»-ից

Հուլիս 29,2013 17:31

«Մեծ Մահակ» ՍՊԸ-ին կտրվի նոր տարածք` Եղվարդի խճուղում

«Ես, օգտվելով ինձ վերապահված լիազորություններից, հրաժարվում եմ դատարան ներկայացրած հայցից»,-այսօր Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քաղաքապետարանի որոշման կասեցման արդյունքում Սուրենյան փողոցի բնակիչների ներկայացուցիչ՝ հայցվոր Մնացական Ղազարյանը չեղյալ համարեց հայցադիմումը:
Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Երեւանի քաղաքապետարանը որոշել էր չեղյալ հայտարարել «Մեծ Մահակ» ՍՊԸ-ին Պարոնյան պուրակում հատկացրած տարածքի որոշումը, ինչի առնչությամբ, այգու հարակից տարածքների բնակիչները արդեն քանի տարի բողոքում էին եւ դատարաններով փորձում վերականգնել հանրային շահը:
Նշենք, որ Պարոնյան պուրակում շինարարությունը սկսվել էր 2009 թվականին` քաղաքապետարանի թույլատվությամբ: Չհամակերպվելով այգին բռնագրավելու որոշմանը` տարածքի բնակիչները դիմել էին դատարան, որպեսզի քաղաքապետի որոշումը բեկանեն: Այսօրվա դատին ներկա բնակիչներին աջակցող ակտիվիստներից մեկն ասաց. «Կառուցապատող «Մեծ Մահակ» ՍՊԸ-ն սկզբում տարել է կառուցապատման աշխատանքներ՝ ցանկապատել է տարածքը: Այդ էլ հիմք հանդիսացավ, որ բնակիչները մինչ կառուցապատման աշխատանքները հայց ներկայացնեն դատարան: Քաղաքապետարանը չեղյալ համարեց իր հին որոշումը, ընդունեց նոր որոշում՝ ըստ որի «Մեծ մահակ» ՍՊԸ-ին, որպես փոխհատուցում, տրվեց այլ տարածք՝ Եղվարդի ճանապարհին՝ Դավթաշենի ծայրում: Ըստ էության, քանի որ մեր խնդրո առարկան վերացել է, քաղաքացիների ներկայացուցիչը որոշեց չեղյալ հայտարարել հայցադիմումը»:

Անի ՔԵՇԻՇՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031