Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Բողոքի ակցիայի մասնակիցը` իրենց պառակտվելու եւ մարմնավաճառների այցի մասին

Հուլիս 29,2013 17:12

«Չենք վճարելու 150 դրամ» տրանսպորտի թանկացման դեմ բողոքի ակցիան, տրանսպորտային հեղափոխություն չէ, սա քաղաքային նոր մշակույթի ձեւավորում է: Aravot.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Երեւանի քաղաքապետարանի մոտ արդեն 4-րդ օրը նստացույց անող երիտասարդներից մեկը` Սուրեն Սահակյանը, ի պատասխան մեր այն դիտարկմանը, որ շատերը ակցիան եւ դրա արդյունքը «տրանսպորտային հեղափոխություն են» որակում: 

Սուրենի դիտարկմամբ.«Ես հեղափոխություն եմ համարում քաղաքային նոր մշակույթի ձեւավորումը` երբ մարդիկ այսքան տարի ապրում էին ու քայլելիս իրար չէին ժպտում, միշտ նամռոտ դեմքերով էին, հանկարծ կուտակած նեգատիվ էներգիան դրսեւորվեց դրական էմոցիաներով, ու սկսեցին իրար ժպտալ, փոխօգնության մթնոլորտ ձեւավորվեց: Այ դա հեղափոխություն է, քաղաքային մշակույթի հեղափոխություն է, իսկ տրանսպորտի կամ գնի հեղափոխություն, լուրջ չեմ վերաբերվում այդ խոսքերին»:
Նշենք, որ նստացույց անող երեք ակտիվիստներ՝ Վահագն Մինասյանը, Գոռ Առաքելյանն ու Սուրեն Սահակյանը հայտարարություն են տարածել, ըստ որի պահանջում են տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի եւ «Երեւան-Տրանսի» ղեկավար Միսակ Համբարձումյանի պաշտոնանկությունը, քանի որ այս երկու պաշտոնյաները ակացիայի օրերին անպարկեշտ վարք են դրսեւորել ակտիվիստների եւ լրագրողի հետ:
Aravaot.am-ի հետ զրույցում Սուրենը վստահ ասաց, որ իրենց պահանջը կկատարվի եւ հավատում է, որ իսկապես պաշտոնանկություն կլինի.«Եթե մենք ապրում ենք իրավական երկրում, ապա այո, պաշտոնանկ կանեն, նյութերը կան, տեսանյութը կա, քաղաքացիների, վկայությունները կան, պարզ երեւում է ոլորտը կարգավորող պաշտոնյաների արժեհամակարգի քրեական էությունը»:
Օրերս լուր էր տարածվել, որ բողոքի ակցիայի ու նստացույցի մասնակիցների միջեւ պառակտում է սկսվել, մեր հարցին, թե ի՞նչ է իրականում պատահել, Սուրեն Սահակյանն ասաց, որ նման բան չկա, ով նման բան է ասել` թող անուններ նշի.«Հակառակը, ես տեսնում եմ, որ խնդիրը ոչ թե 100 դրամն է կամ 150-ը, այլ, ընդհանրապես, համակարգային փոփոխությունների պահանջը: Մինչեւ այսօր հավաքվում են Մաշտոցի պուրակում, քննարկում են անում, ուրիշ խնդիրներ դնում իրենց առջեւ, քաղաքացիական հասարակություն է ձեւավորվում, գուցե ինչ-որ մեկը որոշել է խնդիրը 100-150 դրամն է, ու դրանից այն կողմ ինքը խնդիր չունի, ու չի ուզում, որ պրոցեսին մասնակցի ու ասում է` պառակտվել են»:
Aravt.am-ը Սուրեն Սահակյանից հետաքրքրվեց՝ արդյոք այս գիշեր «Կոմայգու» տրանսվիստիտները չեն այցելել, քանի օր նախօրեին նման բան էին արել, ակտիվիստն ասաց.«Մարմնավաճառներին առաջին գիշերն են ուղարկել, ինֆորմացիա ունենք` հատուկ են եկել, որ սադրեն, հայհոյեն: Հետներս մի աղջիկ կար, պարսիկ էին ասում, ու շեշտը դրել էին նրա վրա, որ տղաները պատիվը կպաշտպանեին ու…հետո իրենք էլ են խոստովանել, որ հատուկ իրենց ուղարկել են»:
Սուրենի ներկայացմամբ` նախորդ գիշեր էլ քաղաքապետարանի լույսերն անջատել են շատ շուտ, իսկ ոռոգման դեմ միջոց են գտել` Հենրիկ Նավասրադյանի նկարներով պաստառները տեղադրել են ջրի ցնցուղի վրա, որպեսզի ջուրը տակից հոսի գազոնների վրա, այլ ոչ թե շատրվանի պետս շուրջբոլորը ջրի ցայտի ու մարդկանց խանգարի:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031