Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ըստ Հայրիկյանի՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը մահափորձ է կազմակերպել իր դեմ

Հուլիս 29,2013 17:09

Այսօր Եռաբլուրի եկեղեցու մոտ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը հանդիպում էր հրավիրել՝ ներկայացնելու Հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման նոր բանաձեւ՝ Մարդու իրավունքների տեսանկյունից։ Նա պատմեց, որ «21 տարի առաջ այս օրը մենք ամենամեծ քանակությամբ զոհերը տվեցինք: Ես Գորիսի պարետն էի, նշանակված էի նախագահի կողմից եւ հաստատված ԱԺ նախագահի կողմից: 2 ամսով էի նշանակված, բայց այդ ժամկետը լրանալուն պես իմ ընկերների հետ ազատագրված վայրերում գաղթականներին բնակարանով ապահովման առաքելությունը մենք շարունակեցինք մինչեւ 94-ը, մինչեւ այն պահը, երբ վարչակազմ նշանակվեց: Հուլիսի 29-ին մենք Աիմավան-6-ում առաջին զոհերը տվեցինք: Անակնկալ շրջափակման մեջ հայտնվելով՝ մեր 3 ջոկատների 36 մարտիկներից 19-ը զոհվել էին, եւ մոտ 10-ը վիրավորվել: Բայց 200 հոգով շրջափակված լինելով հանդերձ՝ նրանք կարողացել էին կռվելով փրկել գոնե 17-ի կյանքը: Զոհվածների մեջ էր նաեւ բանաստեղծուհի Ալվարդ Վարդանյանը, ով Աիմավան-1-ի առաջին դպրոցի տնօրենն էր»:
Պարույր Հայրիկյանը նաեւ ասաց, որ արատավոր դեպքեր էլ են եղել. «Մեր մարդկանց չէին պաշտպանում, բայց երբ մեր մարդիկ պետական բանակի կատարածը չկատարելով զոհվում էին՝ դա ներկայացնում էին այսպես՝ Հայրիկյանը տարավ գլուխները կերավ: Անգամ այդպիսի ստորությունների էինք առնչվում: Բայց այդ ամենը մեզ չկարողացավ ստիպել հետ կանգնել մեր նպատակից, որը հետագայում արդեն պետականորեն ամրապնդվեց»:
Այս առնչությամբ լրագրողների հարցին, որ կարծիքներ կան, որ կարելի էր խուսափել այդքան մեծ թվով զոհերից, որոշ պաշտոնյաներ այդ մասին ձեզ զգուշացրել են, խորհուրդ են տվել, այդ խոսակցություններին ինչպե՞ս եք արձագանքում՝ Պարույր Հայրիկյանը պատասխանեց. «Բոլորը, ովքեր ասում են, որ խորհուրդ են տվել, ստում են: Ավելին կարող եմ ասել՝ բարձր մակարդակի սրիկաներ են, որովհետեւ ամսի 29-ին առավոտյան ես Լեւոն Տեր-Պետրոսյանին անձամբ տալով որոշ թղթեր՝ մեր մարդկանց գտած թղթերը ադրբեջանցիներից, ես Լեւոն Տեր-Պետրոսյանին ասացի, որ սա քեզ եմ տալիս: Լեւոն Տեր-Պետրոսյանը, ամենայն պատասխանատվությամբ ասաց՝ ես քեզ վստահեցնում եմ, Վազգեն Սարգսյանն ինձ ասել է, որ ես այնտեղ 1000 զինվոր ունեմ, դուք պաշտպանված եք, դուք զենք ստանալու անհրաժեշտություն էլ չունեք: Եթե մենք զենք ճարած չլինեինք՝ ահավոր ջարդ էր լինելու՝ մանավանդ Աիմավան-2-ում: Եթե Աիմավան-6-ում միայն 3 ջոկատների մարտիկներ էին, ապա Աիմավան-2-ում 200 փախստական էր ապրում: Նրանցից ոչ մեկը չտուժեց: Այդպիսի բան չէր կարող լիներ, որովհետեւ նրանցից ոչ մեկի խելքը նախ չէր էլ հասնում, թե ինչ է նշանակում ազատագրված տարածքները բնակեցնել: 2 տարի հետո նոր պետականորեն որոշեցին վարչակազմ ստեղծել: Դա մեծագույն դավաճանություն էր՝ զոհվածների հիշատակին: Դեռ զոհվածներին հողին չէինք հանձնել, Հանրային հեռուստատեսությամբ ելույթ էր հնչում, որ Հայրիկյանը ինքնագլուխ մարդկանց տարավ…ես պարետն եմ, դուք ո՞վ եք, որ իմ ինքնագլուխի մասին խոսեք: Ես պարետ եմ նշանակված՝ Գերագույն խորհրդի կողմից հաստատված, ուրեմն ինչ-որ մի կիսատ-պռատություն ինձ պիտի ասեր, թե ես ինչ անե՞մ: Չեն էլ ասել, որովհետեւ ես տեղեկացրել եմ, ինձ հավատացրել են, որ ամեն ինչ անվտանգ է: Լեւոն Տեր-Պետրոսյանը այն ժամանակ պիտի պարկեշտություն ունենար ինքը պատասխաներ: Նախ պատասխանատվության ենթարկեր նրանց, ովքեր պիտի պաշտպանեին տարածքը իբրեւ թե: Ինքը դա չարեց: Նրանց նպատակը վարկաբեկելն է: Վազգեն Մանուկյանն ասում էր՝ քեզ ուզում են հեռացնել եւ սպանել: Մի մահափորձ եղավ, մեքենայի անիվը թուլացրել էին, մենք պիտի բարձրանայինք սարերը: Գործ էլ հարուցվեց, բայց այնպես պատահեց, որ ինձ Գորիս կանչեցին եւ մեքենայի անիվը թռավ Գորիսի ճանապարհներին: Եթե այդ նույն անիվը սարերում թռներ, Վազգեն Մանուկյանի նախազգուշացումը կարող էր ճիշտ լիներ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Տեսանյութը՝ շուտով

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031