Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արհմիությունների կոնֆեդերացիայի փոխնախագահը` Հ. Թումանյանի թանգարանի տնօրենին. «Նա իրավունք չունի արհմիության անունից հանդես գալու»

Հուլիս 29,2013 16:49

«Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա»-ն ցուցարարների կողքին է եղել, բայց կառավարությանը նամակ չի հանձնել

«Թանգարանի աշխատակազմը մեր կազմում երբեւիցե չի էլ եղել, արհմիությունների կոնֆեդերացիային չի անդամակցել»,-Aravot.am-ի հետ զրույցում Հովհ. Թումանյանի թանգարանի տնօրեն Ն. Խաչատրյանին պատասխանում է «Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա» արհեստակցական կազմակերպությունների հանրապետական միության փոխնախագահ Բորիս Խառատյանը:

Թումանյանի թանգարանի տնօրենն օրերս իր եւ թանգարանի աշխատակազմի անունից հայտարարել էր, որ հրաժարվում է անդամակցել այս միությանը, քանի որ արհմիությունների կոնֆեդերացիան Երեւան քաղաքում, ինչպես նաեւ ողջ երկրում տեղի ունեցած սոցիալական անցուդարձին ոչ մի կերպ չի արձագանքում, չի փորձում կանխել չհիմնավորված թանկացումները եւ չի կանգնում գործավորի, անապահով քաղաքացու կողքին, չի աջակցում վարորդին:

Մեր հարցին, թե համամիտ չե՞ք, որ արհմիությունների կոնֆեդերացիան, մի տեսակ, պասիվ դիրքերում է, մինչդեռ մի շարք երկրներում արհմիությունները ավելի հզոր ուժ են, եւ նրանց ձայնը լսելի է կառավարություններին, պարոն Խառատյանն ասաց. «Դա տնօրենի մասնավոր կարծիքն է: Տնօրենն աշխատակազմի անունից է ասում, եթե արհմիության մասին է խոսվում, ապա այդ դեպքում տնօրենն իրավունք չունի արհմիության անունից հանդես գալու, ինքը կոպիտ օրենսդրական խախտում է թույլ տալիս, ինձ մոտ նամակ տնօրենի ստորագրությամբ է` Ն. Խաչատրյան, ի՞նչ կապ ունի տնօրենը արհմիության հետ, մանավանդ` նամակում արհմիության մասին ոչինչ չի ասվում»:
Հարցին, թե այս օրերին արհմիությունների կոնֆեդերացիան կանգնած  եղե՞լ է այն մարդկանց կողքին, ում որ պետք էր ձեր օգնությունը, պարոն Խառատյանն ասաց, որ անցած հինգշաբթի օրը կառավարության շենքի մոտ կոնֆեդերացիայի ներկայացուցիչները մասնակցել են ակտիվիստների կազմակերպած ակցիային:

Մեր հարցին, թե դիմե՞լ եք կառավարություն, որեւէ դիմում գրավոր ներկայացրե՞լ եք երիտասարդների, վարորդների բողոքների առնչությամբ, Բորիս Խառատյանն ասաց. «Իսկ ի՞նչ դիմում պետք է հանձնեինք, դուք ասացիք` վերջին հարցն եք տալիս, բայց նորից հարց եք տալիս»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. dyadyur says:

    Բանից պարզվում է,որ Հաաստանում արհմիություններ էլ կան:Այ քեզ բա՜ան:Հետաքրքիր է,ինչ միջոցների հաշվին են ապրում և ինչով են զբաղված???????

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031