«Գյուղը կիսել են երկու մասի՝ դաշնակ-աշնակ: Չէինք կարողանում գրասենյակ մտնել, էս ի՞նչ բան է: Լավ է ազատագրվանք: Ումի՞ց, Հրաչը շատ լավ նախագահ է եղել, բայց նրանից հետո, ժողովրդին կիսեցին երկու բաժին՝ դու էս ես, դու էն ես, կռիվ դավի, թշնամություն: Խնդրում եմ խաղաղացրեք, խնդրում եմ նախագահական ամբողջ կազմին, միլիցիաներին, դատարանին, դատավորներին: Էս սովխոզը միահամուռ աշխատող, ապրող մարդիկ են եղել; Էս ինչ թշնամություն է հիմա ընկել»,- այսօր գոռգոռալով Պռոշյանի գյուղապետարան մտավ ու գյուղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր դժգոհությունը հայտնեց գյուղի բնակիչ Էմմա Ավետիսյանը: Հիշեցնենք, որ գյուղապետարանում ասուլիս էին հրավիրել գյուղապետարանի աշխատակիցները, որոնք հրաժարական են ներկայացրել նորընտիր գյուղապետին՝ չեն ցանկանում աշխատել նրա հետ եւ բողոքում են իրենց սպանված գյուղապետ, ՀՅԴ-ական Հրաչ Մուրադյանի սպանության բացահայտումը ձգձգելու դեմ:
Նա հորդորեց չլսել ու չհավատալ գյուղապետարանի աշխատակիցներին, որոնք այսօր հրաժարականի դիմումներ էին ներկայացրել. «Նրանք խառնակիչներ են, դուք դրանց մի հավատացեք, ելեք սովխոզի մեջ խոսացրեք, կիմանաք՝ Արթուրն ով ա: Այդ խառնակիչները վախենում են իրենց գրպանից, աթոռից, խնդրում եմ՝ չհավատաք խառնակիչներին»:
«Ինքը ինձ առաջարկել էր սիրով աշխատել իր հետ, բայց հաջորդ օրը գործի եկավ ու ինձ հեռացրեց աշխատանքից… այս քայլով, ՀՀԿ-ն , ժողովրդի վրա այսպիսի ճնշում գործադրելով, արդեն իր գերեզմանը փորել է, հասնում է ավարտին, դուք մի օր կտեսնեք՝ կթաղվի»,- ասաց գյուղապետարանի աշխատակից Աղվան Սահակյանը: Նրա այս ասածներից բարկացավ գյուղի բնակիչներից Վաղինակ Սահակյանը՝ գյուղապետի թեկնածու, գյուղապետի նախկին տեղակալ Վովա Սահակյանի հորեղբոր որդին. «Աղվան, արի ստեղ: Արա չի կարելի, Աղվան, ամոթ է, ով ուզում է, թող մնա»:
Հետո չհանգստացավ ու շարունակեց. «…Չեն էլ ամաչում, էսօր ի՞նչ եք խառնվել, իրանք չեն ստեղծել, իսկ էսօր եկել, պատրաստի բանի վրա, մարդկանց են վիրավորում, չի կարելի: Ով որ շատ է խոսում, նա դավաճան է, կլաուզնիկ է: Խաբար չեմ՝ գյուղապետը պեչատ ունի՞, չունի՞, եկե՞լ ա , չի՞ եկել: էսօր եկել ա, արդեն բողոքո՞ւմ են վրեն: Ի՞նչ են ուզում: Ի՞նչը արդար չի եղել, որ ընտրությունն է արդար եղել կամ չի եղել: Արդար ընտրություն չի եղել, թող բռնեին ժամանակին, եթե անարդար էր: Սուտ են անում»:
Բարկացավ մեկ այլ բնակիչ, վիճեց Արթուր Մուրադյանին պաշտպանող Էմմա Ավետիսյանի հետ: Վերջում էլ՝ «ՀՀԿ-ն ինչպես քանդեց Հայաստանը, այնպես էլ կքանդի Պռոշյանը», ասելով հեռացավ:
Մանրամասները տեսանյութում
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ