Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդոյան. «Բացառվում է, որ առանց կարդալու մերժենք»

Հուլիս 29,2013 16:14

Այսօր հայ գիտնականները բողոքում են իրենց աշխատավարձից, դրամաշնորհների քիչ լինելուց կամ չլինելուց, իրենց գիտական զեկույցները մերժելուց, որ Գիտության Պետական Կոմիտեն առանց ուսումնասիրելու աշխատանքը մերժում է, փոխարենը ընդունում արտասահմանյան գիտնականի զեկույցները:
Այսօր` հուլիսի 29-ին, «Ելակետ» մամուլի ակումբում տեղի ունեցավ ասուլիս` «Ինչ խնդիրներ ունեն այսօր երիտասարդ գիտնականները» թեմայով: Ասուլիսի բանախոս Գիտպետկոմի գիտական գործունեության կազմակերպման վարչության պետ Լևոն Մարդոյանը խոսեց երիտասարդ գիտնականների համար նախատեսված պետական ֆինանսավորման և աջակցության մասին: Նա ասում է, որ երիտասարդ գիտաշխատողը ֆինանսավորում պետք է ստանա պետության բյուջեից: Իսկ պետությունը իր բյուջեից հատկացված գումարներով ստեղծում է նման պայմաններ:
Կառավարությունը ստեղծել է երիտասարդացման ծրագրիր, որը որոշակի գործառույթներ է իրականացնում, ինչը խոսում է արդյունավետ գիտաշխատողի մասին: ԳՊԿ-ն հայտարարել է մրցույթ, որին կարող են մասնակցել բոլոր գիտաշխատողները: Մրցույթը ունի որոշ սահմանափակումներ, չափանիշներ: Ու մինչև մրցույթին մասնակցելը գիտնականը կարող է իմանալ դրանց մասին` հասկանալու համար՝ կարո՞ղ է մասնակցել, թե՞ ոչ. «Երիտասարդ գիտաշխատողը պետք է տեսնի ու հասկանա՝ ի՞նչ է իրեն սպասվում ապագայում, ինչպիսի առավելություններ կստանա»,-նշում է բանախոսը և ավելացնում, որ ԳՊԿ-ն ստեղծել է ծրագիր, որը կսկսվի իրականցվել 2014 թվականից: Ասում է, որ երիտասարդների համար շատ կարևոր է , որ նրանք տեսնեն, թե ինչ առաջընթաց են ապրում իրենց գործընկերները, ու ինչ դրամաշնորհներ են ստանում. «Արդեն 70 հոգու մենք ֆինանսավորել ենք»:
Մրցույթին մասնակցող գիտնականի զեկույցում պետք է հաշվի առնեն հղումների քանակը, ինչպիսի գիտաժողովների են մասնակցել, ինչ գիտական հանդեսներում են տպագրվել: ԼևոնՄարդոյանն ասում է, որ յուրաքանչյուր մարդ կարող է մտնել և նայել, այստեղ չկա սուբյեկտի գործոնը, փորձագետ չկա: Ցուցանիշները ցույց են տալիս, որ ամենաբարձրը ֆիզիկոսներն են հավաքում, շեմային 50 % -ից ավելի. «Օրինակ, հայագիտության ոլորտը հավաքում է 20%»,-փաստում է բանախոսը:
Իսկ այն նկատառումը, որ ԳՊԿ-ն, առանց ուսումնասիրելու գիտական զեկույցները, մերժում է, բանախոսը բացառեց. «Նման բան չի կարող լինել»: Ըստ նրա՝ զեկույցը ուսումնասիրում են երկու փորձագետ, և ուղարկում են երրորդ փորձագետին: Բոլոր փորձաքննությունների արդյունքները մեկնաբանություններով ու գնահատականներով ուղարկվում են գիտնականին: Իսկ մերժելու խնդիրը բանախոսը բացատրում է. «Մենք չենք մերժում, այլ տվյալ զեկույցը չի համապատասխանում գիտական աստիճանի: Յուրաքանչյուր գիտնական պարտադիր պետք է ունենա գիտական աստիճան, իսկ աշխատանքները առանց պատասխանի չեն թողնվում»:

Մելանյա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031