Լրահոս
Օրվա լրահոսը

Շտապօգնություն է կանչվել ամբաստանյալի համար

Հուլիս 29,2013 15:33

0720 0717 0721Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մխիթար Պապոյանի նախագահությամբ շարունակվեց Արտուշ Հակոբյանի, Քյարամ Ամոյանի, Արման Դալլաքյանի, Արթուր Մանուկյանի, Սամվել Դավթյանի, Դավիթ Գալստյանի եւ մյուսների նկատմամբ հարուցված քրգործի դատաքննությունը: Նախագահողը տեղեկացրեց, որ հոգեբուժարանից հեռախոսով ստացվել է տեղեկություն այն մասին, թե ավարտվել է դատահոգեբանական փորձաքննությունը, եւ եզրակացությունն ուղարկվել է դատարան: Սակայն, ըստ նախագահող դատավորի, եզրակացությունը դատարանը դեռ չէր ստացել: Դատարանը հրապարակեց դեպքի վայրի զննության արձանագրությունը, որը անընթեռնելի լինելու պատճառով քննիչը ներկայացրել էր էլեկտրոնային շարվածքով: Այդ ընթացքում ամբաստանյալ Քյարամ Ամոյանը գլուխը կախ վիճակում էր եւ դատավորի այն հարցին, թե ինչպիսին է ինքնազգացողությունը, ամբաստանյալը պատասխանեց, որ վատ է զգում: Դատարան է հրավիրվել շտապօգնություն, հայտարարվել է ընդմիջում: 
Հիշեցնենք, որ ամբաստանյալները մեղադրվում են պաշտոնատար անձանց, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների առանձնատներից զինված, դիմակներով առանձնապես խոշոր չափի գողություններ, հափշտակություններ կատարելու համար: Ըստ մեղադրանքը պաշտպանող դատախազի՝ շեշտվում է «Լինսի» հիմնադրամի ԾԻԳ-ի պատասխանատու Էդուարդ Բեզոյանի, նախկին համայնքապետ Աղվան Գրիգորյանի, ԱԺ նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի անունները:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031