Լրահոս
Օրվա լրահոսը

Արեգ Թադեւոսյան. «Այսօր նույն մարդիկ եւ մշակույթ են լուսաբանում եւ կարտոշկայի թեման»

Հուլիս 29,2013 15:17

Այսօր Աղվերանում բացվեց Միջմշակութային ուսումնասիրությունների, ուսուցման և երկխոսության միջազգային կենտրոն ՀԿ-ի կազմակերպած դասընթացը՝ «Մշակութային լրագրության առանձնահատկությունները» թեմայով, որն իրականացվում է CAUCULT Կովկասյան մշակութային նախաձեռնությունների ցանց եռամյա ծրագրի շրջանակներում: Այն նախատեսված է մշակութային լրագրողների համար:
Ծրագրի համակարգող Արեգ Թադեւոսյանը նշեց, որ նախատեսվում է մասնավորեցնել մշակույթի և միջմշակութային ուսուցման հասկացությունները, մշակութային լրագրության առանձնահատկությունները, ուսումնասիրել սոցիալական մեդիայի դերը մշակութային միջոցառումների լուսաբանման հարցում եւ այլն: Արեգ Թադեւոսյանը փաստեց, որ մեր օրերում սակավ են մշակութային թեմաներով լրագրողները, եւ նրա խոսքով, այսօր ԶԼՄ-ներին հարմար է ունենալ ունիվերսալ լրագրողներ, որոնք «եւ մշակույթ կլուսաբանեն, եւ սպորտ, եւ կարտոշկայի թեման»: Ավելի ուշ նա հավելեց, որ խնդիրը առկա է բոլոր երկրներում:
Ծրագրի հետաքրքրությունների շրջանակում է նաեւ Հայաստանի ազգային փոքրամասնությունների մշակույթների ուսումնասիրությունը եւ համայնքային արվեստի միջոցառումները:
Արեգ Թադեւոսյանը, խոսելով CAUCULT-ի մասին, ասաց, որ այն միջազգային, միջմշակութային ծրագիր է, որը խթանում է Հարավային Կովկասում էթնիկ, կրոնական և մշակութային բազմազանությանը նպաստող նախաձեռնությունները:
CAUCULT Կովկասյան մշակութային նախաձեռնությունների ցանց ծրագրի նպատակն է բացահայտել Կովկասում մշակութային բազմազանությունը՝ որպես առաջընթացի եւ զարգացման նախապայման, ինչպես նաև ակտիվացնել և հզորացնել Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի համայնքները՝ մշակութային միջոցառումների շնորհիվ:
Նրա խոսքով, նախագիծն իրականացվում է Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում, սակայն հայերն ու ադրբեջանցիները հազվադեպ են հանդիպում, իսկ հանդիպելիս էլ զգուշավոր են: Օրինակ Վրաստանյան մի միջոցառման ժամանակ, ադրբեջանցի մասնակիցը լքել է թրենինգները, միայն այն պատճառով, որ մասնակիցների մեջ հայ կար, իսկ ինքը չէր կարող մի սեղանի շուրջ նստել հայի հետ,քանի որ արցախյան պատերազմի ժամանակ զոհվել էր ծնողներից մեկը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031