Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Մանուչարյան. «Հայաստանին կանգնեցրել են արհեստական ընտրության առաջ» (Տեսանյութ)

Հուլիս 29,2013 15:13
manucharyan

«Այո, հիմա Հայաստանին կանգնեցնում են ընտրության առաջ: Դա լրիվ արհեստական ընտրություն է»,-Aravot.am-ի հարցին` համամի՞տ է այն կարծիքին, որ ՀՀ-ին այժմ կանգնեցրել են Եվրասիական միություն, թե՞ Եվրամիություն ընտրության առաջ, այսպես պատասխանեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: Շարունակելով թեման՝ նա շեշտեց. «ՀՀ իշխանությունն ու պետական համակարգն են կանգնած ընտրության առաջ, հայ ժողովրդին ընտրության առաջ չեն կանգնեցրել: Եթե հայ ժողովուրդը ոտքի կանգնի, ոչ մի ընտրության խնդիր չի լինի: Ամեն մեկին կդնենք իր տեղը և կստիպենք մեզ հետ խոսել այնպես, ինչպես հարիր է խոսել»:

Հետաքրքրվեցինք՝ ո՞րն է այս երկընտրանքի ելքը: Պարոն Մանուչարյանը պատասխանեց. «Մենք սխալ ենք հասկանում խնդիրները, քանի որ այն, ինչի մասին խոսում ենք, Հայաստանը չէ»: Ա. Մանուչարյանը հիշեցրեց փիլիսոփաներից մեկի հետևյալ միտքը. «Եվրամիությունը Եվրոպայի հետ որևէ կապ չունի: Եվրոպան Եվրամիությունից շատ հեռու պիտի մնա: Եվրոպան մարդկային քաղաքակրթության այն հատվածն է, որը մարդկության ստեղծած մտքի, ոգու ընդհանրացումն է և վերադարձը ողջ մարդկությանը: Եվրոպան ամբողջականացրեց այդ արժեքները և վերադարձրեց մարդկությանը: Հիմա այս Եվրոպան դեն է նետված, և վերցված է կլիշեների համակարգ, որն ուղղված է մեկ բանի. համաշխարհային օլիգարխիայի ձեռքում լինել գործիք փող սարքելու համար: Պետք է աշխատել Եվրոպայի հետ, Եվրամիությունը դեն շպրտել է պետք»:

Մեր հստակեցմանը, կո՞ղմ է Եվրամիություն-Հայաստան Ասոցացման համաձայնագրի նախաստորագրմանը, Ա. Մանուչարյանը պատասխանեց. «Դեմ եմ ցանկացած նման համակարգերի խորացմանը: Դա իրենց չափանիշներով բերելու է կտրուկ տնտեսական անկման Հայաստանի համար: Ե´վ Եվրոպան, և´ Եվրասիան պիտի լինեն ուրիշ: Այսօր ինչ նրանք առաջարկում են, թալանի աշխարհի մոդելների վրա կառուցված, մեռնող բաներ են: Նրանք ցնցումների մեջ են: Մենք գործ ենք ունենում Եվրասիայի հետ, որի կրողները նույն կլիշեներով են աշխատում, ինչ Եվրամիությունը, քանի որ իրենք սեփական գաղափարներ չունեն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Բրուտոս says:

    Դու այնքան խելացի չես ինչքան երևակայում ես: Մենք մեր երկրի ուղին ԿԳԲ-ի մարդկանցից հարցնելու միջոցով չենք ընտրում: Դու և քո ընտրյալ Եվրասիան իրար արժեք: Հոդվածդ գրելու հոնարարը ԱՐՋԻՑ ստացե՞լ ես արդեն՝ շտապիր:

    Շատ խոսելը խելոք լինելու նշան չի՝ ընդհակառակը:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031