1. Կարիբյան ծովում գտնվող Սանտա Կրուզ կղզին իր տարածքի հարաբերակցությամբ համարվում է ամենախիտ բնակեցված կղզին ողջ աշխարհում: Այստեղ մշտական բնակություն են հաստատել շուրջ 700 մարդ: Կղզում չկան սպորտային կոմպլեքսներ և գերեզմանոցներ, իսկ հուղարկավորությունները անց են կացվում կողքի` Մուկուրա կղզում: 3 շաբաթը մեկ Կոլումբիայից կղզի են ժամանում ռազմական նավեր` իրենց հետ բերելով խմելու ջրի պաշարներ:
2. Հոնկոնգ հատուկ վարչական շրջանը տեղակայված է Կոուլունի թերակղզու վրա, արևմուտքից, հարավից և արևելքից շրջապատված է Հարավ-Չինական ծովով, ինչպես նաև ավելի քան 260 կղզիների վրա, որոնցից ամենախոշորը Հոնկոնգ կզին է, որտեղ 80,4 քկ. տարածքի վրա ապրում է ավելի քան 1 միլիոն մարդ: Դեռևս 1842թ.-ին այստեղ բնակվում էր ընդամենը 3 հազար մարդ, իսկ այսօր այն համարվում է զբոսաշրջիկների կողմից ամենաայցելվող կղզիներից մեկը:
Կարդացեք նաև
3. ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի ամենախիտ բնակեցված կղզին է համարվում Մանհեթենը: 87 կմ². տարածք ունեցող կզին բնակեցված է ավելի քան 1,6 միլիոն մարդկանցով:
4. Արաբական ծովում է գտնվում Սալսեթթ կոչվող կզին: Այս կղզում 15,1 միլիոն բնակչի բաժին է հասել 619 կմ². տարածք:
5. 412 կմ² մակերես զբաղեցնող իտալական Վենետիկ քաղաքը հիմնադրվել է վենետիկյան ծովածոցի վրա: Վենետիկի ծովածոցը ձգվում է հյուսիսից Սիլե գետից մինչև Բրենտա գետը՝ հարավում, մակերևույթը մոտ 550 կմ, այն մոտ 8% ով ցամաք է, ներառյալ Վենետիկը և բազմաթիվ փոքր կղզիներ: Վենետիկում մշտական բնակություն են հաստատել շուրջ 300 հազար մարդ: