Լրահոս
Օրվա լրահոսը

Սա նաև Տարոն Մարգարյանի հաղթանակն էր

Հուլիս 29,2013 13:58

 «Առաջին լրատվական»ի զրուցակիցն է դերասան Անդրանիկ Հարությունյանը:

  Անդրանիկ, ի՞նչը ստիպեց Ձեզ միանալ Free car, «Չեմ վճարելու 150 դրամ» ակցիաներին:  

 – Այս ակցիան ոչ թե քաղաքական, այլ քաղաքացիական բնույթի էր, այստեղ դու ոչ թե ընտրությունների արդյունքներն էիր վիճարկում կամ ընտրակեղծիքների դեմ բողոքում, այլ զուտ քաղաքացիական ընդվզում էր անօրինական որոշման դեմ: Իրականում միշտ միացած ենք եղել ժողովրդին, ժողովրդի հետ ենք եղել: Ինչ վերաբերում է 150 դրամին, մենք նկատեցինք, որ ազգի 70 տոկոսն ի վիճակի չէ վճարելու: Իհարկե, նախաձեռնողը եղավ Հայկ Մարությանը, բայց ես մեծ սիրով միացա ակցիային: Ավելին ասեմ, անգամ որոշման կասեցումից հետո ես էլի ուղևորափոխադրում եմ իրականացրել: Երեկ մոտ վեց մարդու տեղափոխել եմ Աջափնյակից կենտրոն, կենտրոնից բարձրացել եմ  Նոր Նորք: Ուրախ եմ, որ մենք կարողացանք մեր ներդրումն ունենալ այս պայքարին, մեր լուման ներդնել դրանում և ուրախ եմ, որ ինչ-որ մի բան փոխեցինք:

 

 – Ինչո՞ւ հացի, էլեկտրաէներգիայի, գազի գնի բարձրացման հետ կապված աղմուկ չբարձրացավ, սակայն հասարակական տրանսպորտի գնի բարձրացումն այսքան հանրային հնչեղություն ստացավ:

 – Գազի գնի բարձրացումն ընդհանուր առմամբ քաղաքականացված խնդիր է, և այն պետք է համախմբեր վարչապետին, նախագահին և ԱԺ նախագահին, բոլորին իրար հետ և պետք է հարցնեին ռուսներին՝ գազն ինչու են թանկացնում. սա արդեն գլոբալ քաղաքականություն է: Ուղեվարձը հանրային խնդիր էր, և մենք փորձեցինք ինչ-որ բան նախաձեռնել, և արդյունքը եղավ մեր ուզածով:

 – Բայց չէ՞ որ շոուբիզնեսը միշտ ակտիվ դերակատարություն է ունեցել քաղաքական գործընթացների ժամանակ՝ երգելով նախընտրական քարոզարշավներին և փառաբանելով իշխանության առաջադրած թեկնածուին:

 – Բարեբախտաբար, թե դժբախտաբար, մենք երբեք նախընտրական քարոզարշավներին չենք մասնակցել: Նրանք, ովքեր մասնակցել են ձեր նշած քարոզարշավներին, 100 դրամի ակցիայի ժամանակ նրանցից ոչ ոք չեկավ: Դրանք այն մարդիկ էին, ովքեր խոսում էին, թե իբր PR-ի համար ենք գնացել: Իհարկե,  կլինեն  մարդիկ, ովքեր PR-ի  համար են գնացել, բայց կոնկրետ մենք առաջին օրվանից մասնակից ենք եղել սկսված գործընթացին, մարդկանց տեղափոխել ենք և կոչ արել բոլորին միանալ մեզ՝ թե՛ շարքային քաղաքացիներին, թե՛ շոու-բիզնեսի ներկայացուցիչներին և թե՛ քաղաքական գործիչներին:

 – Սա հիսո՞ւն դրամի խնդիր էր, թե՞ համալիր խնդիրների կուտակման պոռթկում:

 – Ընդհանուր խնդիրներին ավելացավ ևս մեկը, լցվեց ժողովրդի համբերության բաժակը, անգամ այն աստիճան է լցվել, որ պայքարի դուրս եկան երիտասարդները,  այս ակցիաներին ես չեմ նկատել տարեցների, հիմնականում երիտասարդներն են: Այսօրվա երիտասարդությունը ապացուցեց, որ ինքը կա, լինելու է և, ամենակարևորը, ցույց տվեց, որ հետագայում ցանկացած անօրինական որոշման դեմ, ցանկացած սխալ քայլի դեմ երիտասարդությունը էլի կանգնելու է: Բռավո իրենց, ես ուրախացա, երբ տեսա, որ այդքան շատ  երիտասարդներ կան: Եվ  այդ չորս-հինգ օրերին, թեև արձակուրդում էինք, բայց չհանգստացանք, ամենակարևորը՝ պայքարեցինք մեր ժողովրդի համար:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վահե says:

    Վերնագիրը ի՞նչ կապ ուներ նյութի հետ:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031