Ո՞վ կպատկերցներ, որ Երևանում տրասպորտի գնի թանկացմումը կվերածվեր ոչ միայն իսկական տոն-փառատոնի, այլև կհամախմբեր և՛ Երևանցիներին, և՛ աշխարհի ամենատարբեր կետերում գտնվող հայությանը: Ամեն օր ֆեյսբուքյան անցուդարձն էլ ավելի էր թեժանում հայ օգտատերերի նոր գրառումներով և ամենաօրիգինալ ու ամենաթարմ լուսանկարներով: Գրեթե ոչ մի օգտատեր անտարբեր չէր անցնում խնդրի կողքով, յուրաքանչյուրը փորձում էր իր փոքրիկ, բայց և հաստատուն լուման ներդնել տրանսպորտի գնի թանկացումը կանխելու համար:
Ահա և իրեն սպասեցնել չտվեց Իսպանիայի Բարսելոնա քաղաքում ապրող հայ ռեփերի ազդեցիկ երգն ու տեսահոլովակը, որն իսկապես շատ շատերին ոտքի հանեց: Հրաչ Ոսկանյանի երգն հենց այդպես էլ կոչվում էր՝ «Ել ոտքի»: Իսկ թե իրականում ում էր ցանկանում ոտքի հանել հայ ռեփերը, փորձեցինք պարզել հենց նրանից:
Նախ ի՞նչն էր պատճառը, որ հեռացար հայրենիքից:
Արդեն 6 տարի է՝ ինչ ապրում եմ Բարսելոնայում, 2008թ-ից ստեղծագործում եմ այս ոճում, իսկ Հայաստան այցելում եմ գրեթե ամեն տարի: Չեմ մոռացել հայրենիքս և երբեք էլ չեմ մոռանա, եթե ֆինանսական ծանր խնդիրները չլինեին, միանշանակ կմնայի իմ հայրենիքում, սակայն իրականությունից չես փախչի: Ժամանակավոր ապրում եմ Բարսելոնայում, բայց մի քանի ամսից կրկին վերադառնալու եմ:
Ինչպե՞ս տրանսպորտի գնի թանկացումը հասավ Բարսելոնա:
Կարդացեք նաև
Ամեն օր հետևում եմ Հայաստանում տիրող իրավիճակին, իսկ տրանսպորտի գնի թանկացման մասին տեղեկացա մի քանի կայքերից: Եթե անկեղծ՝ բավականին բարկացա և հենց բարկությունս էլ շարժառիթը եղավ նոր ստեղծագործության: Սկսեցի նոր երգ գրել, որը ուղղված էր այն մարդկանց, ովքեր ամեն բան անում են Հայաստանը փչացնելու համար, իսկ երգի հիմնական ասելիքը բոլորին միավորելն ու ոտքի հանելն էր:
Արդյո՞ք տարածությունը խոչընդոտ չէր դառնում:
Շատ կցանկանայի լինել Հայաստանում և ինքս այդ պահին ներկա գտնվեի, օգնեի ակցիայի մասնակիցներին, բայց քանի որ բավականին հեռու էի՝ իմ երգով փորձեցի ասելիքս տեղ հասցնել, հատկապես խոսքս ուղղել այն մարդկանց, ովքեր փորձեցին թանկացնել տրանսպորտի գինը, իսկ ավելի կոնկրետ երգս ուղղված էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
Ինչպիսի՞ արձագանքներ եղան արդեն երգը մարդկանց դատին հանձնելուց հետո:
Շատ շատերը արձագանքեցին և իրենց շնորհակալությունը հայտնեցին: Շատերի խոսքով՝ իմ ասելիքը բոլորի սրտից էր բխում: Արդեն երկրորդ երրորդ օրը հասցրեցի բավական դիտումներ գրանցել :
Ինչի՞ կարիք ունի հայ երիտասարդությունը՝ ըստ ռեփերի:
Ամեն ինչին պետք է ռեալ նայել, այսօր Հայաստանում ոչ միայն երիտասարդները՝ այլև բոլորը ունեն աշխատանքի, լավ աշխատանքի և գումարի կարիք, որովհետև այս օրերին ինչ կատարվեց Հայաստանում, հենց դրա ամենավառ ապացույցն էր:
Ռեփերի մնացած ստեղծագործությունների և սպասվելիք նորությունների մասին:
Առաջին երգը, որը չեք գտնի համացանցում եղել է իմ խնդիրների մասին, այսինքն կարելի է ասել, որ ռեփով սկսել եմ զբաղվել հենց անձնական խնդիրներիցս ելնելով: Առաջին երգս ձայնագրել եմ 4 տարի առաջ, քանի որ նոր էի ոլորտում, և ձայնագրությունն էլ լավ չէր ստացվել այդ պատճառով առաջին երգս համացանցում չտեղադրեցի: Այս պահին աշխատանքներ են տարվում իմ առաջին ալբոմի վրա, որի շնորհանդեսը կլինի Բարսելոնայում, իսկ արդեն երկրորդ ալբոմս ամեն ինչ կանեմ, որ Հայաստանում ներկայացնեմ: Այս պահին շատ նախագծեր կան, աշխատում եմ դրանց վրա:
Մի քանի մանրամասներ ռեփի մասին.
կարևո՞ր է, որ երգի բառերը գրի հենց ռեփերը:
Ռեփերը ներկայացնում է իր կյանքը, մարդիկ լսում են և եթե ինչ-որ նմանություններ կարողանում են գտնել իրենց կյանքում եղած երևույթների հետ, սկսում են հետևել տվյալ ռեփերի աշխատանքներին: Յուրաքանչյուր ռեփեր ունի իր ասելիքը, կոնկրետ իմ դեպքում հետևյալն է, ես գրում եմ այն, ինչ զգում եմ: Ռեփը ինձ համար միակ ոճն է, որտեղ կարողանում եմ արտահայտվել, ասել այն, ինչ մտածում եմ և ուզում եմ ասել: Իմ կարծիքով՝ երգի բառերի հեղինակ լինելը ռեփերի պարագայում կարևոր է այնքանով, որ յուրաքանչյուրը ինքը գիտի իր գրածն ինչպես ներկայացնել, բացի դրանից՝ մի կարևոր փաստ էլ կա. ռեփերը չպետք է ստի, պետք է լինի չափից դուրս անկեղծ: Իսկական ռեփերը պետք է ինքը գրի իր տեքստերը, որովհետև ուրիշը չի կարող իրենից լավ ներկայացնել այն, ինչ ինքն է զգացել: Էլ ի՞նչ ռեփեր, եթե քո բառերի հեղինակը դու չես, այլ ուրիշ մեկը:
Ի՞նչ է ռեփն իրականում:
Ռեփը ապրելու ձև է: Շատերը մտածում են, թե մարդիկ փողի համար են ռեփով զբաղվում, բայց ռեփը իրականում ուրիշ աշխարհ է: Իսկ ապրելու միջոց է այն առումով, որ ռեփերը ուժ է ստանում ռեփի միջոցով: Ռեփն ինձ վարակեց, ես մեկ վայրկյան չեմ կարողանում կտրվել դրանից, անվերջ աշխատում եմ: Ռեփը ինձ համար դարձել է իսկական մշակույթ, որն ինչ էլ լինի, չեմ փոխի ոչ մի տեսակ աշխատանքի հետ: Կարողանում եմ կիսվել ռեփով, այն ժամանակ, երբ չեմ կարողանում կիսվել ոչ մեկի հետ, ես ինքս փակ մարդ եմ, միայն ռեփն է կարողանում բացել ինձ, այս զգացումը բացատրելը իսկապես դժվար է, անբացատրելի է ուղղակի:
Օվսաննա Սիմոնյան
ՉԵՆՔ ԼՌԵԼՈՒ Խոսք եւ երաժշտություն Ն.Ասլանյանի:
Չենք լռելու, բավ է արդեն,
Չարն է ելել մեր դեմ,
Ելիր հերոս, դեմ տուր պատին,
Գող ավազակին:
Մեզ լռելու էլ տեղ չկա,
Մեր պատվին դեմ է սա,
Նայիր,արդեն սահմանն անցավ
Դավ է սա մեր դեմ,հիրավ:
Մենք ենք տերը այս Երկրի
Մեր հայրերն են ավանդել,
Դե,արի տանք ձեռք ձեռքի,
Որ երկիրը կառուցենք:
Մենք սիրում ենք կյանքը խաղաղ,
Եւ տենչում ենք ապրել,
Երկրում մեր հաշտ ու անկախ,
Ոչ մեկին չատել:
Բայց թույլ չենք տա մեզ անտեսել,
Միշտ պիտի հաղթի բարին,
Քայլենք առաջ,անզիճում ու վեհ
Դեմ կանգնենք տգետ չարին:
Մենք ենք տերը այս Երկրի
Մեր հայրերն են ավանդել,,
Դե, արի տանք ձեռք ձեռքի
Որ երկիրը կառուցենք:
Նուբար Ասլանյան՝ Հայֆա,,Իսրայելլ, 04.11.2011