Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Մանուչարյան. «Եթե անգամ ՀՀ-ն կառավարվում է մեկ կենտրոնից, ապա դա հաստատ Բաղրամյան 26-ը չէ» (Տեսանյութ)

Հուլիս 29,2013 13:00

«Մենք թութակի նման կրկնում ենք այն, ինչ մեզ թելադրում են»,-այսօր «Հայացք» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: Նա, սակայն նկատեց, որ փորձեր լինում են հակադրվելու այդ թելադրանքներին եւ որպես օրինակ բերեց տրանսպորտի թանկացմանը վերաբերող ընդվզումը, որը բարձրացրեց երիտասարդությունը. «Հուլիսին տեղի ունեցավ ճեղքման մի փորձ. չգիտես՝ ում ինչ խնդիր էր պետք լուծել, մեկը գները բարձրացրեց, չհասկացավ, թե ինչու, մյուսը ասաց, թե ինչ ես անում, մեկ էլ թատերաբեմ դուրս եկավ երիտասարդությունը: Երիտասարդությունը դուրս է եկել ինքնուրույն, նա կայացրեց մի միջավայր, որը Հայաստանն է: Սա այս կամ այն կողմից ուղղորդված չէր: Սա մեծագույն շանս է, դա ամրապնդվեց ազատամարտիկներով, որոնք միասին փորձեցին կերտել անկախ Հայաստան: Նրանք ստեղծում են երկրի տիրոջ համակարգը: Այս համակարգը լինելու է պարտադրող պետական և կուսակցական համակարգի վրա»:

Հարցին՝ արդյո՞ք տրանսպորտի թանկացման ընդվզումը կապվա՞ծ է արտաքին ազդակների միջամտության հետ, Ա. Մանուչարյանը պատասխանեց. «Կասկած ունեմ, որ այնքան էլ արտաքին մարտահրավերների հետ կապված չէ այս բանը»:
Aravot.am-ը, հիշեցնելով տրանսպորտի թանկացման խնդրի հետ կապված՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի երկու հակասական ելույթները, Ա. Մանուչարյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք սա վկայո՞ւմ է այն մասին, որ քաղաքապետարանը կառավարվում է Բաղրամյան 26-ից: Ա. Մանուչարյանը պատասխանեց. «Եթե անգամ մեր երկիրը կառավարվում է մեկ կենտրոնից, ապա դա հաստատ Բաղրամյան 26-ը չէ: Ինչպես Բաղրամյան 26-ը, այնպես էլ կառավարման այլ օղակները մեր երկրում կառավարվում են դրսի կենտրոններից, այնտեղից, որտեղից մեզ սովորեցնում են, թե որն է վերևը, որը ներքևը: Եթե նախկինում մենք էինք սովորում, հիմա մեզ սովորեցնում են»:
Ա. Մանուչարյանը կարծում է, որ շարժումը չպետք է թուլացնել, քանի որ մեզ մեկուկես ամիս է տրված, որ երկիրը դարձնենք կուռ համակարգ: Նա նկատեց. «Մենք դա ժամանակին արել ենք մի քանի շաբաթում, այնպես որ այս մի քանի ամիսը շատ լուրջ ժամանակ է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031