Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գեղանուշի պոչամբարի խնդրի հետ կապված՝ բաց նամակ է ուղարկվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարին

Հուլիս 29,2013 12:54

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար
պարոն Արմեն Երիցյանին

Հարգելի պարոն Երիցյան,
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կարևորագույն մի խնդիր, որի մասին մեր կազմակերպությունը մի շարք անգամ բարձրաձայնել է և հանդես եկել հրապարակումներով:
Կապանի տարածաշրջանում գործող Գեղանուշի պոչամբարը, որը ներկայումս շահագործվում է «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ (նախկին «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ) կողմից, կառուցված է արդեն գոյություն ունեցող` հին պոչամբարի վրա: Այն շահագործման է հանձնվել 2007թ.-ին, և ընդամենը 3 տարի անց` 2010 թ.-ին, վթար է տեղի ունեցել, որի մասին նշված է նաև պետական փորձաքննության եզրակացության մեջ: Ինչպես փաստում է ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի հարցմանն ուղղված եզրակացությունը՝ Գեղանուշի պոչամբարի նոր ջրատարը կառուցվել է թերություններով և նախագծային շեղումներով: Դատարանի հարցումն առնչվում էր «Մրգաձոր» ՍՊԸ-ի կողմից «Դինո գոլդ մայնինգ քամփնի»-ի դեմ ներկայացված հայցին: Նշենք, որ «Մրգաձոր» ՍՊԸ-ին պատկանող ավտոտեխսպասարկման կայանը՝ շենք-շինությունները և սարքավորումները, վնասվել են Գեղանուշ գետի հունից ջրերի արտահոսքի, հեղեղաջրերի հոսման ժամանակ հին ջրատարի ուղղահայաց բետոնյա պատերի փլուզման հետևանքով, որն, ըստ ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի եզրակացության, նոր կառուցված արագահոս ջրատարի նախագծային լուծումներից շեղումներով կառուցման հետևանք է: Նույն եզրակացության մեջ արձանագրված է, որ Գեղանուշի պոչամբարի շինարարությունն իրականացված է նախագծային փաստաթղթերին և առաջադրանքներին ոչ համապատասխան:
Այս ամենը հաշվի առնելով՝ ակնկալում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մասնագիտական գնահատականը առկա խնդրի վերաբերյալ: Ի՞նչ եք կարծում, նման պայմաններում Գեղանուշի պոչամբարի շահագործումն արդյո՞ք վտանգ չի սպառնում տարածաշրջանի բնակչության կյանքին ու առողջությանը և ի՞նչ ռիսկեր է պարունակում շրջակա միջավայրի համար:
Կից ներկայացնում ենք ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձաքննության եզրակացության պատճենը:
Հարգանքով`

«Էկոլոգիական Անվտանգության Ապահովման և
Ժողովրդավարության Զարգացման»
հասարակական կազմակերպության նախագահ Ռաֆայել Ասրյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Գեղանուշի այս ահավոր/բաց պոչամբարը, Արծվանիկի այդ թունավոր/բաց պոչամբարը և հարավային Սյունիքի մյուս պոչամբարները այսօր Սյունիքի գլխին կախված ԱՄԵՆԱՄԵԾ ու ԱՄԵՆԱՎՏԱՆԳԱՎՈՐ սպառնալիքն է: Բառիս բուն իմաստով լինել-չլինելու հարց է. այ այսքան լուրջ է իրավիճակը:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031