Ինչպես արդեն aravot.am-ը տեղեկացրել է՝ ցմահ ազատազրկման դատապարտված Էդիկ Գրիգորյանին օրեր առաջ հայտնաբերել էին խցում՝ անգիտակից վիճակում:
Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների մամուլի բաժնից տեղեկացրին, որ դատապարտյալին այցելել է նյարդաբանը, նա հետազոտվել է, եւ նրա մոտ որեւէ բան չի հայտնաբերվել:
Ըստ ՔԿՀ մամուլի բաժնի, ճիշտ է, ցմահ ազատազրկվածը ներկայումս վատ չի զգում, սակայն որպես բժիշկ մտածում է իր հետազոտվելու մասին:
Սպասվում են նոր հետազոտություններ: