Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության բացահայտումները (22.07-28.07.2013թթ.)

Հուլիս 29,2013 10:55

 

Բնապահպանական պետական տեսչության կողմից 22.07-28.07.2013թթ. ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, տեսչության վարույթին հանձնված գործերի քննության, բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 1.96 մլն.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 22 որոշում և հաշվարկվել է 2.98 մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Երևանի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 100.0հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 27.0 հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման երկու դեպքի քննության արդյունքում կայացվել է 60.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի մեկ որոշում և հաշվարկվել է 120.5 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման երկու դեպքերով հաշվարկվել է 1.82 մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Հողերի պահպանության ոլորտ

Սյունիքի տարածքային բաժնի կողմից երկու տնտեսվարողների մոտ իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների համար կայացվել է 200.0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 780.0 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ

Լոռու տարածքային բաժնի կողմից մեկ կազմակերպությունում իրականացված ստուգման ընթացքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 100.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 114.36 հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Հանքանյութի ապօրինի տեղափոխում

Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվություն սահմանված ժամկետում չներկայացնելու համար

Կենսառեսուրսների, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի կողմից մեկ տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 150.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:
Շիրակի տարածքային բաժնի կողմից մեկ տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:
Սյունիքի տարածքային բաժնի կողմից մեկ տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված իրավախախտման տաս դեպքերի համար ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 1.0 մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի տաս որոշում:

Ապօրինի որս

Գեղարքունիքի տարածքային բաժնի, ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի և Մարտունու բաժինների աշխատակիցների համատեղ իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար երկու ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 25.0 հազ.դր. գումարի վնաս: Առգրավված 34,5 կգ. կենդանի խեցգետինը սահմանված կարգով բաց է թողնվել Սևանա լիճ, իսկ 5 հատ /2կգ./ սիգ տեսակի ձուկը ինչպես նաև «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի հետ համատեղ իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված տիրազուրկ 220 հատ /22կգ/ կարաս տեսակի ձկները սահմանված կարգով հանձնվել են «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ:

Ընդհանուր առմամբ Բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետբյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 1.17 մլն.դր. գումար:

ՀՀ բնապահպանության նախարարություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031