Հուլիսի 28-ին, ժամը 18:17-ին Շիրակի մարզի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Հանեսօղլյան փողոցի թիվ 5 շենքի արտաքին պատից առկա է փլուզման վտանգ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկացմամբ, պարզվել է, որ շենքը երրորդ կարգի վթարային է, եւ երկհարկանի շենքի առաջին հարկի արտաքին պատից փլուզվել է 2 քմ հատված: Տուժածներ չկան: Դեպքի մասին տեղյակ է պահվել Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետը: