Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

The Columbus Dispatch. Հակոբ Մեխջյան. Սիրիայի ծանր կյանքից մինչև հաջողակ բժիշկ ԱՄՆ-ում

Հուլիս 28,2013 19:41

Բժիշկ Հակոբ Մեխջյանը դեռևս հոգ է տանում այն հիվանդների նկատմամբ, որոնց առաջին անգամ տեսել էր, երբ երիտասարդ անփորձ բժիշկ էր և 44 տարի առաջ նոր-նոր ավարտել էր Օհայոյի պետական համալսարանը: Գրում է «Կոլումբուս Դիսփեթչ» թերթը:

«Երբ ես եկա ԱՄՆ, ամբողջ երկրում ոչ մի ծանոթ, բարեկամ չունեի», – ասում է Մեխջյանը, որը 1965թ. Սիրիայից Բոսթոն է գնացել ընդամենը մեկ ճամպրուկով և 50 դոլարով, – «Հիվանդները դարձան իմ ընտանիքը»:

Ավելի քան 30 տարի Մեխջյանը Օհայոյի համալսարանի ղեկավարությունում է, սկզբում որպես համալսարանի հիվանդանոցի բժշկական տնօրեն, իսկ 2001թ. որպես գլխավոր բժիշկ:

«Մեխջյանը հիվանդների և բժիշկների միջև իրական նվիրվածություն է ստեղծել», – ասում է համալսարանի Վեկսներ բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Սթիվեն Գաբը, – «Այս տարիների ընթացքում նա շատ կարևոր օրինակ է եղել մեզանից շատերի համար»:

76-ամյա Մեխջյանը օգնել է Օհայոյին ձեռք բերել խմբակային աշխատանքի մոտեցում, որը կոչվում է «անձնակազմի ռեսուրսների կառավարում», որն առաջին անգամ օգտագործվել է ավիաընկերության կողմից. մինչ վիրահատությունը բժշկական խումբը դադար է վերցնում, որպեսզի խուսափեն բժշկական հիմնական սխալներից` տալով հետևյալ հարցերը արդյոք մենք ճիշտ հիվանդի հետ գործ ունենք, արդյոք մենք ճիշտ գործընթաց ենք կատարում մարմնի ճիշտ մասում:

Իր կյանքի մասին պատմելով` Մեխջյանը նշել է, որ իր երկու պապերին և հորեղբայրներին սպանել են ցեղասպանության ժամանակ: Ծնվելով 1937թ.`նա երբեք չի տեսել նրանց, բայց այն դժվարությունները, որ ապրել է իր ընտանիքը, իրեն լցրել է գոյատևելու վճռականությամբ և հաջողության հասնելու մտքով: Երկար տարիներ նա Սիրիայի ամերիկյան դպրոցից քայլելով է գնացել տուն ` դեպի հայկական թաղամաս, որովհետև շատ աղքատ էր, որպեսզի ավտոբուս նստեր:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031