Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Աղաբեկյան. «Բա չգա°լ էստեղ այգի հիմնել, որ երևանցիների սիրած ցոգոլը որպես նուբար Թուրքիայից չբերեն»

Հուլիս 28,2013 19:10
Artur Agabekyan

«Ծովից ծով Հայաստան չունեցանք, բայց գետից գետ Հայաստան ունեցանք»,- այսպես ասաց «Արաքսի» ծրագրի մասին Հայաստանից ժամանած լրագրողներին Արցախի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, որը նկատի ուներ Արաքսից մինչև Թարթառ գետը:

70 կմ տարածք, 2 միլիոն բնակչություն կերակրելու, պահելու հնարավորություն ունեցող տարածքում ապրում է 140.000 մարդ: Փոխվարչապետը սա համարում է Արցախի ժողովրդի համար ճոխություն, «անթույլատրելի» մի բան:

Արցախի կառավարությունը շատ է կարևորում, որ Արաքսի ափին տան հնարավորություն ժողովրդին, որ գան բերրի հողերը ծառայեցնեն ի օգուտ իրենց. «Անցյալ տարի Արցախից Հայաստան է տարվել 20.000 տոննա հացահատիկ, չեք պատկերացնի, ես և ցանկացած արցախցի ինչ հպարտություն ենք ապրում , որ տեսնում ենք բարձված կամազները: Միայն դրա համար արժե մարտնչել»: Ցանկանում է, որ այդ տարածքները տասնապատկվեն, հարյուրապատկվեն, իսկ Արաքսի ափի ռեսուրսները ուղղակի վատնվում են, հողը էռոզիայի է ենթարկվում, ջրանցքների ընդամենը 5-10% -ն է օգտագործվում:

Արթուր Աղաբեկյանը ափսոսանքով է խոսում, որ մշակող, աշխատեցնող չկա, հորդորում է ժողովրդին գալ ցորեն, եգիպտացորեն ցանել, մշակաբույսեր աճեցնել. «Բա ամոթ չի մեզ, որ մինչև հիմա ձմեռը լոլիկը ներկրում ենք Թուրքիայից, եթե Արաքսի ափին ամենացածր ջերմաստիճանը լինում է զրո: Բա չգա՞լ ու վաղահաս կարտոֆիլ չաճեցնել և չներկրել, բա չգա՞լ էստեղ այգի հիմնել, որ երևանցիների սիրած ցոգոլը որպես նուբար Թուրքիայից չբերեն, բա չանե՞նք դա ժողովուրդ»:

Փաստեր է նշում, որ սրա համար վերջին ռեսուրսները ծախսել են, նեղ միջոցներով 27 կմ հոսանքի գիծ են անցկացրել, շուտով սկսում են արտեզյան ջրհորներ տեղադրել, որպեսզի խմելու ջրով ապահովեն, կառուցել են 45 ընտանիքի համար ժամանակավոր կացարաններ:

Հիմա խնդիրը մեկն է , թե ինչպես համոզեն հադրութցիներից մեկին գնալ այդտեղ ու խանութ հիմնել , մի հատ բենզալցակայան դնեն, ստեղծեն պայմաններ. «Տեսնենք կգա՞ն, կարձագանքե՞ն մեր ցանկությանը Հայաստանի Հանրապետությունից, Գորիսից, Կապանից, Եղվարդից»:

Իսկ վերջում եզրափակում է, որ այդ տարածքներում ամենահամեղ նուռն ու ամենաքաղցր խաղողն է հասնում, որտեղ սերմը գցում ես, ու բերքը հավաքում ես առանց տիրություն անելու: Նրանք մշակողի վրա հողի խնդիր չեն դրել, ասել են` ինչքան վարեք` այնքանը ձերն է:

Ցանկությունը մեկն է, որ ճիշտ ներկայացվի ժողովրդին. «Որ փողը չպահեն բարձի տակ, այլ վերցնեն ու գան Արաքսի ափ»:

 Մելանյա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. նարեկ says:

    hարգելի պարոն Աղաբեկյան
    Իսկ առանց ընտանիքի կարող են մարդիկ վերաբնակվել այդ հողերում , սովորական քաղաքացի եմ
    չունեմ միջոցներ բիզնես բայց ուզում եմ ապռել այդ հողում ունեմ բարձրագույն կրթություն: ՈՒՄ ՊԵՏՔ Է ԴԻՄԵՄ ԱՅԴ ՀԱՐՑՈվ

    ՆԱՐԵԿ

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031