Դիարբեքիրում` Տիգրիս գետի մոտակայքում, հազարավոր արվեստի նմուշներ են հայտնաբերվել: Հայտնում է «Հյուրիեթ» թերթը:
Հայտնաբերված 19 800 արվեստի նմուշներից 7 773 հատկացվել է գույքագրման, իսկ 12 027 ուղարկվել է հետազոտման:
Պեղումները սկսվել են 2000թ.: Դիրաբեքիրի թանգարանի ղեկավար Ուզջան Շիմսեկն ասում է, որ այս պեղումները ոչ միայն տարածաշրջանի համար են կարևոր, այլև աշխարհի. «Այստեղի հայտնագորությունների շնորհիվ համաշխարհային պատմությունը վերանայվում է», – ասում է նա, – «Այստեղից ձեռք բերված մշակութային նմուշները շատ կարևոր են: Հնագետները այլ ոլորտի մասնագետների ` բուսաբանների, երկրաբանների և հողագետների հետ կշարունակեն ուսումնասիրել հայտնաբերած նյութերը», – նա նշել է, որ այս տարի պեղումներ են անցկացվելու Դիարբեքիրի ևս չորս վայրերում:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ