Տարատեսակ քննարկումներում շրջող վարկածներից մեկի համաձայն հենց այսօր` 1586 թվականի հուլիսի 28-ին է Եվրոպա բերվել կարտոֆիլը: Անգլիայի բնակիչ Թոմաս Հերրիոթը Կոլումբիայից բույսը բերել է իր համար` բացառիկ էկզոտիկ բույս, որ Եվրոպայում չկար եւ սկզբնական շրջանում բուսաբանական այգիներում էր աճեցվում` գեղեցիկ ծաղիկ ունի:
17-րդ դարում կարտոֆիլը մտավ եվրոպական խոհանոց: Կարտոֆիլը շատ երկրների է փրկել սովից: Հիմա կարտոֆիլը հիմնական սնունդ է: