Հռոմի Պապ Ֆրանսիցկսը Բրազիլիա կատարած այցի ժամանակ մասնակցել է Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումներին եւ կոչով դիմել հավաքվածներին:
«Ինտերֆաքսը» հաղորդում է, որ Պապը հոգեւորականներին հորդորել է թողնել շքեղությունը, դուրս գալ եկեղեցիներից ու մոտենալ աղքատ մարդկանց, բավարարվել քչով:
Մոտավոր հաշվարկով, Պապի ելույթը տեղում լսել է մոտ երկու միլիոն մարդ: