Երեկ Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում անհայտ անձինք առեւանգել, ապա ծեծել են կանանց կիսամերկ «Ֆեմեն» շարժման հետ համագործակցող լուսանկարիչ Դմիտրի Կոստյուկովին: Շարժումը բողոքի ակցիաներ են նախապատրաստում ՌԴ նախագահի դեմ, լուսանկարիչը պատրաստվում էր դրանց:
Ըստ շարժման, ծեծի հեղինակները տեղացի ոստիկաններն են: Սա «Ֆեմեն» շարժման դեմ առաջին բռնությունը չէ: Մեկ շաբաթ առաջ դաժան ծեծի էին ենթարկել շարժման հետ համագործակցող քաղաքագետ Վիկտոր Սվյատսկուն: Շարժումը հայտարարել էր, որ քաղաքագետին ծեծել են հատուկ ծառայությունների ներկայացուցիչները: Բռնության է ենթարկվել նաեւ «Ֆեմեն» շարժման ներկայացուցիչ Աննա Գուցոլը: