Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Նիկոյան. Ներկայիս քաղաքացիական շարժումը չի կարող վերաճել սոցիալական բունտի

Հուլիս 27,2013 23:51

Անխոս, փորձեր են ձեռնարկվել քաղաքական հարթություն տեղափոխելու քաղաքացիական շարժումը, որը ձեւավորվել էր հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ, NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը:

Նրա խոսքով, քաղաքապետի կողմից իր որոշումը կասեցնելուց հետո հնչել են տարբեր քաղաքական հայտարարություններ: «Անհրաժեշտ է միշտ տարբերել հանրային շահերը քաղաքական շահերից: Ներկայիս քաղաքացիական շարժումը չի կարող վերաճել սոցիալական բունտի մեկ պատճառով, Երեւանի քաղաքապետն ընտրվել է բնակիչների կողմից եւ միշտ պատրաստ է լսել նրանց»,- ընդգծել է Սամվել Նիկոյանը: նա նաեւ հավելել է, որ անհրաժեշտ է շատ նորմալ վերաբերվել այդ գործընթացներին, քանի որ դրանք ժողովրդավարական են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031