Լրահոս
Օրվա լրահոսը

Ղարաբաղի վարչապետը չի կասկածում Հայաստանի վարչապետին

Հուլիս 27,2013 23:11

«Ես չեմ հավատում նման երեւույթի, որովհետեւ ճանաչելով նրան՝ հաստատ գիտեմ, որ նման բան չի եղել: Դրա համար հարց էլ չեմ տվել նրան, թե ինչ պատմություն է: Եթե հարց տաս, նշանակում է, որ ինչ-որ տեղ կասկածում ես»,- Տիգրան Սարգսյանի անվան շուրջ առկա օֆշորային սկանդալի մասին հայտարարել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը:

Hetq.am-ը տեղեկացնում է, որ Արա Հարությունյանը իր հայաստանցի գործընկերոջը համարում է շատ հայրենասեր մարդ եւ նշում, որ հաճախակի են զրուցում միմյանց հետ տարբեր թեմաների շուրջ:

Անդրադառնալով իր սեփական ունեցվածքին՝ արցախցի պաշտոնյան ասում է. «Ես մինչեւ վարչապետ լինելս եղել եմ շատ խոշոր գործարար ոչ միայն Ղարաբաղի մասշտաբով, այլեւ Հայաստանի ու դրսի: Բայց ես ունեցել եմ մի սկզբունք՝ Ղարաբաղից դուրս «սեփական կատու չունենալ»: Բոլոր հնարավորություններս միշտ թողել եմ Արցախում՝ աշխատատեղ ստեղծելու, տնտեսությունը զարգացնելու ուղղությամբ: Ես Ղարաբաղում փայատեր եմ մի շարք ընկերություններում: Փայամասնակից եմ մի ընկերության, որը հող է մշակում Իրան-Ադրբեջան սահմանից 5 մ հեռավորության վրա, բայց Ղարաբաղից դուրս որեւէ ընկերություն չունեմ»:

Իսկ Ձեր ընկերությունները Ձեզնից եւ Ձեր վարկային քաղաքականությունից չե՞ն բողոքում:

Շատ են բողոքում, որ տոկոսները բարձր են: Բայց փողը թանկ է Հայաստանում, եւ մենք պետք է այդ սկզբունքից ելնելով աշխատենք, ի՞նչ անենք:

Թող էժան փող տան Ղարաբաղին: Համոզեք Ձեր ընկերոջը (Տիգրան Սարգսյանին- հեղ.) թող էժան փող տա:

Ես բավարարված եմ իմ գործընկերների վերաբերմունքից Արցախի նկատմամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031