Այս տարի հանգստի նպատակով Վրաստան մեկնող հայերի թիվն ավելացել է, 168.am-ի հետ զրույցում նշել է Հայաստանի Ճամփորդական գործակալների միության փոխնախագահ Եղիշե Թանաշյանը:
Թեեւ թվական տվյալներ դեռ չկան, բայց հարցումների, հետաքրքրվողների քանակից ելնելով` կարելի է ասել, որ Սեւ ծովի վրացական ափն իր գրավչությունը չի կորցնում հայերի համար: «Մեր ուսումնասիրություններով՝ այս տարի անցած տարվա համեմատ Ծաղկաձորում եւ Աղվերանում զբոսաշրջիկներն ավելի քիչ են, հյուրանոցներում ազատ տեղերը շատ են: Ծաղկաձորում շատ փոքր կացարաններ ու հյուրատներ են բացվել, բայց մեծ աշխուժություն չկա: Ընդհանուր առմամբ՝ մեզ մոտ շարունակում է թանկ մնալ եւ ամենամոտ ու էժան այլընտրանքը մնում է Վրաստանը»,- ասել Թանաշյանը:
Հայաստանից Վրաստան այցելուների թիվն այնքան մեծ է, որ նույնիսկ Georgian Airways ավիաընկերությունը նախատեսում է Երևան-Թբիլիսի ուղիղ չվերթ բացել: