Այսօր` հուլիսի 27-ին, ՀՀ Ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, shamshyan.com-ին ասել է, որ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել եւ կադրերի ռեզերվ է ուղարկվել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Սերոբ Հարությունյանը: ՀՀ Ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ Ոստիկանության Կենտրոնի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել նույն ոստիկանության բաժնի պետի օպեր. գծով տեղակալ Արթուր Հովհաննիսյանը: