Հուլիսի 26-ին Նինոծմինդայի բնակիչները ցույց էին կազմակերպել Ախալցխայի մարզպետարանի շենքի մոտ: Մոտ 40 հոգի իրենց համագյուղացիներին մեղադրում էին հողատարածքների գրավման մեջ:
Այս առիթով https://akhaltskha.net-ը տեղեկացնում է, որ ցուցարարների խոսքով` երեք օր առաջ հայտնի դարձավ, որ իրենց համագյուղացի Կարեն Մկրտչյանը եւ Մարտին Աղայանը վարձով վերցրել են մոտ 600 հեկտար հողատարածք եւ այդ տարածքից գյուղի բնակիչները չէին կարող այլեւս օգտվել:
Տեղացիները այս փաստը համարում են անօրեն եւ պահանջում են վերադարձնել իրենց հողատարածքները: Նշված տարածքի մեծ մասը արոտավայրեր են, մի մասը հնձելու տարածքներ են, իսկ 25 հեկտարը օգտագործվում էր գյուղատնտեսական մշակման համար:
Նոր հողատերերը արգելել են բնակիչներին օգտվել այդ տարածքից: Նինոծմինդայի շրջանի ղեկավար Գագիկ Ղարսլյանը նշել է, որ այս տարածքը գրանցված է միայն մի անձի` Մարտիրոս Աղայանի վրա: Նա այս տարածքի սեփականատերն է, որի համար պետությանը վճարում է հարկ: Աղայանը այն սեփականաշնորհել է 2001 թվականին, իսկ բնակիչները այն օգտագործում էին անօրեն:
Կարդացեք նաև
Ցույցի մասնակիցները չկարողացան հանդիպել մարզպետին, նրա տեղում չլինելու պատճառով, սակայն մի քիջ ուշ արդեն Ախալքալաքում հանդիպեցին մարզպետարանի ներկայացուցիչներին:
Մարզպետի տեղակալ Գելա Դեմետրաձեն նշեց, որ նշված խնդրի լուծումը չի մտնում մարզպետարանի պարտականության մեջ:
Ըստ Փարվանա գյուղի բնակիչների` մինչ այդ նրանք դիմել էին խորհրդարան եւ տնտեսության նախարարությանը, բայց նրանք ասել էին, որ պետք է դիմել տեղի մարզպետարան:
Փարվանա գյուղի բնակիչները նշում են, որ նշված խնդրի լուծման համար նրանք մոտ ժամանակում դիմելու են դատարան: